close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում զերծ մնալ լրատվական դաշտում երկակի ստանդարտներից և առավելություններ չտալ որևէ լրատվականի

Հասարակություն

15 Հունվարի 2020, 14:43
 «Մեդիա պաշտպանը» կոչ է անում զերծ մնալ լրատվական դաշտում երկակի ստանդարտներից և առավելություններ չտալ որևէ լրատվականի

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2019 թվականի մարտի 1 -ի N 86-Ա որոշմամբ, մի շարք լրատվականներ և մամուլի ակումբներ համարվել են բարեգործական կազմակերպություններ և ազատվել են հարկերից։

Ըստ այդ որոշման՝ բարեգործական կազմակերպություններ են համարվել՝

-«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը (Journalists' Club "Asparez")

-«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը (Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ))

-«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Factor TV)

-«Իրազեկ քաղաքացիների միավորում» (Իրազեկ քաղաքացիների միավորում - Union of Informed Citizens) խորհրդատվական հասարակական կազմակերպությունը, որի ծրագրերից մեկն է FIP.am Փաստերի ստուգման հարթակը (FIP - Փաստերի ստուգման հարթակ)։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման որոշումն ու դրսևորումը։ Փաստացի, որոշ զանգվածային լրատվության միջոցների առավելություն է տրվել, և վերջիններս ազատվել են հարկերից։ Դա նշանակում է, որ լրատվականների համար ստեղծվել են անհավասար պայմաններ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ N 86-Ա որոշումն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և իրենից ներկայացնում է այս կամ այն լրատվամիջոցը կառավարելու փորձ։ Կոչ ենք անում զերծ մնալ լրատվական դաշտում երկակի ստանդարտների կիրառումից և առավելություններ չտալ որևէ լրատվականի։

Հիշեցնում ենք, որ Կառավարության պարտավորությունն է ստեղծել հավասար պայմաններ բոլոր լրատվամիջոցների համար, այլ ոչ թե ոչ մրցակցային ու ոչ օրինական պայմանների միջոցով ստեղծել առավել բարենպաստ պայմաններ այս կամ այն լրատվականի համար, քանի որ խոսքի ազատության ապահովումը կառավարության սահմանադրական պարտավորությունն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica