close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել քննիչի հետ. Ռուբեն Մելիքյան

Բլոգեր

15 Հունվարի 2020, 11:46
 Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել քննիչի հետ. Ռուբեն Մելիքյան

Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որտեղ նա լուսանկար է հրապարակել ՔԿ-ից ու գրել, որ առաջին անգամ պատմության մեջ երկրի գործող ղեկավարը հրավիրվել է ՔԿ եւ պատասխանում է քննիչի հարցերին:

«Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետեւ ամենեւին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։

Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»,- գրել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը սելֆի էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից նշելով, որ հարցաքննվում է Քննչական կոմիտեում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica