close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել. Էդմոն Մարուքյան

Բլոգեր

15 Հունվարի 2020, 11:19
 Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում որոշ դիտարկումներ է արել՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսին։

Նա, մասնավորապես, նշել է. 

«Ինչպես նշեց նախարարը՝ Moody’s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշը վերագնահատվել է՝ բարելավվելով մեկ աստիճանով: Բնականաբար, սա դրական միտում է, սակայն պետք է նշեմ, որ նախարարը, զուգահեռներ տանելով Վրաստանի և Ադրբեջանի հետ, մոռացավ նշել, որ այս վարկանիշներով մենք հետ ենք նշված երկու հարևաններից էլ:

Պետք է փաստել նաև, որ օտարերկրյա ներդրողին հետաքրքրում է նաև բիզնես հիմնելու և վարելու դյուրինությունն ու գրավչությունը։ Իսկ ինչպես վկայում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business վարկանիշը՝ Հայաստանը 2019 թվականին հետընթաց է ունեցել նախորդ տարվա համեմատ վեց նիշով և զբաղեցնում է 47-րդ տեղը՝ աշխարհի 190 երկրների շարքում։ Եթե համեմատենք Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ, ապա Ղազախստանը բարձրացել է 28-ից 25-րդ տեղ, Ռուսաստանը՝ 31-ից 28։ Հարևան երկրների դիրքերը հետևյալն են՝ Վրաստան՝ 7, Թուրքիա՝ 33, Ադրբեջան՝ 34։

Նախարարը մեր երկրի ներդրումային օրենսդրությունը ներկայացնում է որպես միջազգային լավագույն չափանիշներին համահունչ, այն դեպքում, երբ մեր «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը ընդունվել է 1994 թվականին և վաղուց արդեն չի համապատասխանում թե՛ միջազգային չափանիշներին և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման հրամայականներին։

Ասեմ ավելին, Վրաստանը այսօր առաջարկում է ներդրողներին շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտահարկի դրույքաչափերի առումով, շատ ավելի լավ ենթակառուցվածքներ, կառուցում է տեխնոլոգիական համալսարան Քութաիսիում 60 հազ. ուսանողի համար:

Նախարարը մոռացավ նշել, որ 2019թ. ինն ամիսների արդյունքներով՝ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը ավելի նվազ է, քան 2018 և 2019 թվականների նույն ժամանակահատվածներում:

Կարելի է դեռ երկար թվարկել այն ամենը, ինչ Էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica