close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Իրանում ուկրաինական Boeing-ի վրա 2 հրթիռի արձակման և ինքնաթիռի խոցման պահը

Աշխարհ

15 Հունվարի 2020, 10:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Իրանում ուկրաինական Boeing-ի վրա 2 հրթիռի արձակման և ինքնաթիռի խոցման պահը

Համացանցում երեկվանից մեծ տարածում է գտել ուկրաինական Boeing 737-800-ի ուղղությամբ երկու հրթիռների արձակման և ինքնաթիռի խոցման պահն արձանագրած տեսանյութը, որն, ըստ Yerkir.am-ի, վերահրապարակել է New York Times-ը:

Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում հունվարի 14-ի գիշերը, իրանցի օգտատիրոջ կողմից։ Այն նկարահանվել է Թեհրանի արվարձաններից մեկի շենքին տեղադրված տեսախցիկով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ վթարի հետևանքով զոհվել 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica