close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն». «Հրապարակ»

Մամուլի տեսություն

15 Հունվարի 2020, 09:15
 «Նոր Հայաստանի» ոստիկանության հերթական «մասկի շոուն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան եւ «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ Մենք պարզեցինք, որ բերման են ենթարկել Կինոյի տան մոտից, որտեղ տաքսիներ են կանգնում։

Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը․ «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Չարենցավանի բաժին տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ: Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Նախապատրաստվում են նյութեր»։ Մեզ ասացին, որ նրանցից մի քանիսին երեկ օրվա վերջում արդեն բաց էին թողել։ Իսկ թե ինչու էին դրա համար «մասկի շոու» բեմադրում, դժվար է ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica