close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին թռիչքը Հայաստան․ ինչ է առաջարկում լոուքոսթերը

Հասարակություն

14 Հունվարի 2020, 23:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին թռիչքը Հայաստան․ ինչ է առաջարկում լոուքոսթերը

«Զվարթնոց» օդանավակայանում այսօր վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռը։

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Տաթեւիկ Ռեւազյանն այսօր հայտնեց նաեւ, որ Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով։

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջին չվերթը Հայաստան հունվարի 14-ին ամենայն հավանականությամբ կայացել է ուշացումով, այնպես, ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Դեպի Հայաստանյան թռիչքների մեկնարկի կապակցությամբ Ryanair- ը նոր ավելի մատչելի տոմսեր է առաջարկում՝ սկսած 18.99 եվրոյից մեկ ուղղության համար, մինչեւ 2020 թ–ի մարտի վերջը։ 18.99 եվրոյով տոմսերի ձեռք բերելու համար պետք է այցելել Ryanair.com կայք եւ ամրագրել տոմսերը մինչեւ այս հինգշաբթի՝  հունվարի 16–ը։

«Մենք ուրախ ենք պաշտոնապես գործարկել մեր «Հայաստան 2020» ժամանակացույցը, որը մեկնարկեց Միլանից և Հռոմից դեպի Երևան չվերթներով։ Այս տարի մենք կսպասարկենք 198 հազար ուղևոր և Երևանից, և Գյումրիից»,– հայտնում է Ryanair-ի ներկայացուցիչ Օլգա Պավլոնկան:

Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica