close
Եղանակը Երևանում
3 Հունիսի 2020
+16°
+25°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան․ նոր մանրամասներ՝ Նարեկ Սամսոնյանից

Քաղաքական

14 Հունվարի 2020, 21:51
 Նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան․ նոր մանրամասներ՝ Նարեկ Սամսոնյանից

Նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան, որը երբեւիցե առողջապահության ոլորտում չի աշխատել, թյուր պատկերացում ունի մարզային բժշկության զարգացման ռազմավարական կարեւորության եւ դա անելու ուղիների մասին՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը և տեղեկացրել, թե ում մասին է խոսքը․

«Վերջին օրերի ամենակարեւոր իրադարձության՝ մարզային ծննդատների փակման մասին:

Առողջապահության նախարարությունը հանդես եկավ «պարզաբանումներով», թե ինչու է փակում 9 մարզային ծննդատուն: Փաստարկներն անգամ հպանցիկ քննադատության նույնիսկ չեն դիմանում, սակայն հարցն այլ է:

Պարզվում է՝ Առողջապահության նախարարությունում պետական պատվերի հարցերի քննարկման հանձնաժողովի նախագահը այն նույն Արտյոմ Սմբատյանն է, որին կառավարման անհրաժեշտ փորձառություն եւ ստաժ չունենալու համար չկարողացան դարձնել նախարարության գլխավոր քարտուղարը եւ որը փաստացի 9 ամիս ապօրինի զբաղեցրել էր այդ պաշտոնը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Արտյոմ Սմբատյանն իր գրառմամբ, ըստ էության խոստովանեց, որ մարզային ծննդատները փակելու որոշումը ինքն է կայացրել՝ որպես պետպատվերի հանձնաժողովի նախագահ: Փաստացի, նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան, որը երբեւիցե առողջապահության ոլորտում չի աշխատել, թյուր պատկերացում ունի մարզային բժշկության զարգացման ռազմավարական կարեւորության եւ դա անելու ուղիների մասին:

Իսկ ի՞նչ էինք սպասում մի նախարարությունից, որի ղեկավար կազմում գեթ մեկ բժշկական մասնագիտություն ունեցող չկա, գեթ մեկ սպիտակ խալաթ հագած ու հիվանդ բուժած մարդ չկա:

Կհասկանա՞ն արդյոք հանրային առողջության մասնագետը, տնտեսագետն ու իրավաբանը մարզում աշխատող բժշկի բեռն ու պատասխանատվության չափը: Իհարկե՝ ոչ: Իսկ եթե՝ ոչ, ինչպե՞ս պետք է մարզային առողջապահություն զարգացնեն: Այնպես, ինչպես հիմա են անում ՝ մարզային հիվանդանոցներ փակելով:

Տղերք, մի արեք այդպես: Դա չէ ճիշտ ուղին: Մի քանդեք տարիներով կառուցածն ու կայացրածը: Վաղը մարալիկցին ու աչաջուրցին ձեր հետեւից գալու են ու պատասխաններ պահանջեն: Ընդունեք, որ առողջապահությունը ձեր խելքի բանը չի ու գնացեք հարկեր հավաքելու ու ՀԴՄ կտրոն չխփող բռնելու: Ինը համայնքի բնակչի ձեզ թշնամի մի դարձրեք:

Մարալիկի ծննդատան բժիշկները, որոնք այս օրերին, առանց ֆինանսավորման շարունակում են ծնունդներ ընդունել եւ հղիներ սպասարկել, մեծագույն հարգանքի են արժանի: Երեւի նրանք ավելի լավ գիտեն ինչպես մարզային առողջապահություն զարգացնել, քան Արսեն Թորոսյանն ու իր ապաշնորհ թիմը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica