close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
-5°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջընթաց գիտության բնագավառում՝ «կենդանի ռոբոտներ»

Հասարակություն

14 Հունվարի 2020, 18:59
 Առաջընթաց գիտության բնագավառում՝ «կենդանի ռոբոտներ»

Գիտնականները ստեղծել են առաջին «կենդանի ռոբոտները»՝ կյանքի նոր տեսակ՝ ստեղծված կենդանի բջիջներից. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է The Independent-ը:

Հետազոտողները գորտի սաղմի բջիջները վերածել են մեքենայի, որին ծրագրավորման միջոցով կարելի է ուղղել ցանկացած աշխատանքի: «Առաջին անգամ մարդկությանը հաջողվել է զրոյից ստեղծել  կենսաբանական մեքենաներ»,- իրենց զեկույցում նշել են նրանք:

Գիտնականներն իրենց հաջողության մասին հոդվածը հրապարակել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Ըստ նրանց՝ իրենց հայտնագործության շնորհիվ, օրինակ, փոքրիկ «քսենոբոտների» միջոցով կարելի է մաքրել օվկիանոսները աղբից, հայտնաբերել թունավոր քիմիական միացություններ ու ռադիոակտիվ նյութեր, «ճանապարհորդել» արյունատար անոթներով և մաքրել դրանք խցանումներից:

Գիտնականները վստահեցնում են, որ քսենոբոտները վնասվելու դեպքում կարող են «ինքնաբուժվել»՝ ինքնավերականգվել:

«Դրանք նորագույն կենդանի մեքենաներ են,- ասում է Վերմոնտի համալսարանի փորձագետ Ջոշուա Բոնգարը, որը նոր հետազոտության համահեղինակներից է:- Դրանք ավանդական ռոբոտներ չեն, ոչ էլ՝ հայտնի կենդանիների տեսակ: Դա նոր դաս է՝ կենդանի, ծրագրավորվող օրգանիզմներ»:

Գիտնականները համարում են, որ կարող են ստեղծել քսենոբոտների ավելի բարդ տարբերակներ, օրինակ՝ գրպանով, որը կկիրառվի ինչ-որ իր տեղափոխելու համար: Սակայն նրանք նաև երկյուղում են, որ եթե համակարգերը բավական բարդ դառնան, մարդիկ չեն կարողանա կանխատեսել, թե ինչպես դրանք իրենց կպահեն: Համենայն դեպս, հետազոտողների կարծիքով, իրենց աշխատանքի արդյունքում նաև հնարավոր կլինի հասկանալ այդ բարդ համակարգերի պահվածքը և հետագայում խուսափել անկանխատեսելի հետևանքներից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica