close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երե 6 ամսով զրկվեմ վարելու իրավունքից, ընտանիքիս ինչո՞վ են կերակրելու․ վարորդները՝ ՃՈ բալային համակարգի մասին

Հասարակություն

14 Հունվարի 2020, 18:33
 Երե 6 ամսով զրկվեմ վարելու իրավունքից, ընտանիքիս ինչո՞վ են կերակրելու․ վարորդները՝ ՃՈ բալային համակարգի մասին

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության բալային համակարգը: ՃՈ-ում հույս ունեն, բալային համակարգը խթան կհանդիսանա, որ շատ վարորդներ ավելի կարգապահ դառնան:

Օրենքում ամրագրված է, որ վարորդական վկայական ունեցող անձը կստանա 9 տուգանային միավոր՝ բալ: Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամսով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, կվերականգնվի նրա վարելու իրավունքը և կրկին կտրվի 9 բալ:

1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:

«Բալային համակարգի ներդրումը մտահոգիչ է բոլոր այն վարոդների համար, ովքեր սիրում են խախտումներով վարել մեքենան: Ուզում եմ հավատալ, որ այստեղ ևս չի գործի մտերիմ, ծանոթ, բարեկամ, իմ ու քո մարդ լինելու սկզբունքը և այս օրենքի առաջ իրականում բոլոր վարորդներս կլինենք հավասար»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց վարորդ Գևորգ Գրիգորյանը:

Բալային համակարգը իսկական գլխացավանք է համարում Գագիկը: Նա տան միակ աշխատողն է, տաքսի է վարում: Մտավախություն ու անհագստություն ունի՝ շատ դեպքերում մեքենան վարելիս ստիպված ես լինում խախտում անել քո կամքից անկախ, հարկադրված, ասաց նա:

«Ինձ միշտ նյարդայնցնում  է, երբ տեսնում եմ, թե ինչպես են շատերը առանց հաշվի առնելու երթևեկության կանոնները քշում մեքենան: Բայց ես իմ աշխատանքով պահում եմ իմ տունը, երեխաներին: Քաղաքում կայանման խնդիրը լուծված չէ, տրանսպորտային միջոցները գնալով շատանում են, օրենքները խստացվում են, մինչև ո՞ւր, չգիտեմ»,-նշեց Գագիկը:

Ճանապարհային երթևեկության մոտ 100 հանցակազմերից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ՃՏՊ-ները կամ այն պատահարները, որոնց հետեւանքով երթևեկության ժամանակ լինում են խցանումներ:

Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, և դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է):

«Հայաստանը կարծես փորձադաշտ է դարձել, վերցնում են զարգացած երկրիների օրենքները տեղայնացնում, առանց հաշվի առնելու մեր առանձնահատկությունները: Առաջին հայացքից գաղափարը կարծես վատը չի, մարդիկ, վախենալով բալեր կորցնել, առավել օրինապահ կդառնան: Բայց եթե շատերն այսօր տուն են պահում մեքենա վարելով ու եթե 6 ամսով զրկվեն վարելու իրավունքից, ընտանիքին ինչո՞վ են կերակրելու, օրենք մշակողները մտածե՞լ են այդ մասին, թե՞ ծրագիր է՝ իրականացնում են էլի»,- ասաց Վարդան Էլբակյանը:

Ու մինչ վարորդները իրենց մտահոգություններն են բարձրաձայնում, ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանությունը հատուկ տարածք է տեղափոխել 454 ավտոմեքենա, որից 183-ը` Երևանում, 271–ը` մարզերում։ 454 ավտոմեքենաների վարորդներից 415–ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Եվս 4-ն ավտոմեքենաները շահագործել են առանց համարանիշների։

Ոստիկանության ծառայողների ուշադրությանն արժանացած վարորդներից 11-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, 21-ն ավտոմեքենան շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը` թաղանթապատված դիմապակիով։

9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica