close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը սպառնում է դաս տալ Հաֆթարին

Տարածաշրջան

14 Հունվարի 2020, 17:50
 Էրդողանը սպառնում է դաս տալ Հաֆթարին

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարին դաս կտամ, եթե նա շարունակի հարձակումները Տրիպոլիում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վրա: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանն ընգծեղ, որ Անկարան ուշի ուշով հետևում է և՛ «Լիբիայի օրինական իշխանությունների», և՛ Հաֆթարի ու դաշնակիցների քայլերին:

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Մոսկվայում լիբիական հակամարտող երկու կողմերի միջև Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո Հաֆթարն անմիջապես հեռացել էր՝ չստորագրելով երկու կողմերի զորքերի սահմանափակման մասին համաձայնագիրը:

Չնայած այս միջադեպին՝ Էրդողանն այն անվանել է գերարդյունավետ հանդիպում. «Սկզբում Հաֆթարն ասեց «այո», իսկ հետո «ոչ», և, ցավոք սրտի, փախավ Մոսկվային՝ առանց ստորագրելու: Մեր գործընկերները դրել են իրենց ստորագրությունը, մենք մեր անելիքն արել ենք, մնացածը պարոն Պուտինի դաշտում է», - հայտարարել է Էրդողանը՝ Արդարություն և զարգացում կուսակցության ժողովի ժամանակ:

Էրդողանը նաև հայտնել է, որ պատրաստ է մասնակցել Լիբիայի հարցով Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Ըստ նրա՝ հանդիպմանը մասնակցելու են Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, նշելով, որ Հաֆթարի հեռանալը ցույց տվեց, թե ով է իրականում ցանկանում պատերազմ. «Կարևոր չէ, թե ինչ է ասել Հաֆթարը, կարևոր է այս քաղաքական գործընթացը: Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն: Եթե այսպես շարունակվի, Բեռլինի գործընթացը որևէ նշանակություն չի ունենա», - նշել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Լիբիայի քաղաքացիական պատերազմը սկսվել էր դեռ 2011 թ.: Սկսված ռազմական հակամարտության արդյունքում 1969 թ. Լիբիան ղեկավարող նախկին նախագահ Մուամմար Քադդաֆին գահընկեց արվեց և սպանվեց: Լիբիան դրա արդյունքում մասնատվեց տարբեր անկախ խմբավորումների, որոնք հակամարտում էին միմյանց դեմ: 2014 թ. այն ժամանակ դեռ գեներալ-մայոր Հալիֆե Հաֆթարը պատերազմ հայտարարեց իսլամիստներին, որը շարունակվում է ցօրս:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica