close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
-5°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ

Իրավունք

14 Հունվարի 2020, 14:27
 ՊՊԾ և Ոստիկանության աշխատողները խոչընդոտում են AntiFake.am-ի օպերատորի մասնագիտական աշխատանքը կառավարական առանձնատների մուտքի մոտ

Քիչ առաջ AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը հանձնարարությամբ ուղարկվել էր Կոնդի կառավարական առանձնատների մուտքի մոտ նկարահանումներ իրականացնելու համար։  Նույն վայրում AntiFake.am-ի լրագրողը նկարահանումներ է իրականացրել մոտ 1 ամիս առաջ՝ առանց խոչընդոտի:

Այսօր ՊՊԾ և Ոստիկանության աշխատակիցները, չնայած այն հանգամանքին, որ օպերատորը կրել է օպերատորական բեյջը, ոչ միայն խոչընդոտել են օպերատորի աշխատանքը և թույլ չեն տվել նկարահանումներ անել, այլ նաև պահանջել են ներկայացնել անձնական տվյալներ և հայտնել, որ պետք է բացատրություն տա ոստիկաններին։ Օպերատորի պնդմանը, որ նա կատարում է իր մասնագիտական աշխատանքը և անձնական տվյալներ ներկայացնելու պարտավորություն չունի, և քանի որ խոչընդոտում են նկարահանումները, ապա ուզում է հեռանալ, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է սպասի, քանի որ «գալու են ոստիկաններ, ում ինքը պետք է բացատրություն ներկայացնի»։ Ծառայողները պահանջել են ջնջել այն նկարը, որը օպերատորը հասցրել էր անել, որից հետո միայն թույլ են տվել վերջինիս հեռանալ։

AntiFake.am-ը պահանջում է ՊՊԾ-ից և Ոստիկանությունից չխոչընդոտել AntiFake.am-ի գործունեությանը, հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել հստակ քայլեր անկախ լրատվական միջոցի մասնագիտական գործունեությանը կոպիտ ձևով միջամտելու և անընդհատ խոչընդոտներ ստեղծելու համար։
Կոչ ենք անում լրատվամիջոցների մասնագիտական գործունեության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին դատապարտել իշխանության ներկայացուցիչնների շարունակական ոտնձգությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

AntiFake.am-ի խմբագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica