close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծայրահեղականները Սիրիայից գնում են Լիբիա՝ այնտեղի «ջուրը պղտորելու համար». Լավրով

Քաղաքական

14 Հունվարի 2020, 12:52
 Ծայրահեղականները Սիրիայից գնում են Լիբիա՝ այնտեղի «ջուրը պղտորելու համար». Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սիրիայից, այդ թվում նաև Իդլիբից ծայրահեղականները մեկնում են Լիբիա, որպեսզի այնտեղ նույնպես «ջուրը պղտորեն». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի մոտ 90%-ը վերահսկվում է օրինական կառավարության կողմից: Մնացել են նաև ահաբեկչական օջախներ, առաջին հերթին դա Իդլիբն է, որտեղ ծայրահեղականներն աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը: Բայց, դժբախտաբար, անդրադառնալով Սիրիայի և Լիբիայի կապին, նրանք մեծ մասամբ տեղափոխվում են Լիբիա՝ այդ երկրում  «ջուրը պղտորելու համար»,- պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը Շրի Լանկայի իր գործընկեր Դինեշ Գունադեվարդենի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Լավրովն աշխատանքային այցով Շրի Լանկա է մեկնել հունվարի 14-ին: Այստեղից նա աշխատանքային այցով մեկնելու է Հնդկաստան և Ուզբեկստան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի մայիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև կայացած բանակցությունների արդյունքում Սիրիայում ստեղծվել է 4 էսկալացիոն գոտի: Այդ գոտիներից 3-ը 2018 թվականին անցել են Դամասկոսի իշխանության տակ: Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբում և մասամբ դրան հարևան նահանգներում` Լաթաքիայում, Համայում և Հալեպում, շարունակում է չհնազանդվել երկրի կառավարությանը:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica