close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոլեյմանիի սպանության կապակցությամբ պետք էր ցավակցել հենց առաջին օրը. Ահարոն Վարդանյան

Քաղաքական

14 Հունվարի 2020, 12:31
 Սոլեյմանիի սպանության կապակցությամբ պետք էր ցավակցել հենց առաջին օրը. Ահարոն Վարդանյան

«Իրան-ԱՄՆ լարված քաղաքականությունը նոր չի սկսվել և այս փուլով էլ չի ավարտվի, պարզապես կողմերն այս պահին մի փոքր հանդարտվել են, ոչ ավելին: Ըստ իս՝ այս հարաբերական անդորրը կարող է տևել մինչև ընտրությունները, որն սպասվում է և՛ Իրանում. և՛ ԱՄՆ-ում: Դրանից հետո միայն կարելի է պարզություն մտցնել այս համտեքստում»,- Yerkir.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իրանաամերիկյան հակամարտությանը, ասաց իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը:

Իրանագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի վերջին ագրեսիվ գործողությունները միտված էին տարածաշրջանում Իրանի՝ օր օրի մեծացող ազդեցությունը նվազեցնելուն.

«Նրանց բոլոր գործողությունները հենց այդ ելակետից են բխում: Բայց, հակառակ ԱՄՆ-ի ցանկությունների, Իրանի դիրքերն ավելի ամրապնդվեցին, քանի որ մերձավոր արևելքի շիաական կազմակերպությունները համախմբվեցին Իրանի շուրջ: Այդ համախմբումն նախկինում էլ կար, բայց ամեն ինչ ավելի ամրապնդվեց»:

Ադրնադառնալով Հայաստանի Հանրապետության դիրքորաշմանն ու այն հայտնելու ձևին, իրանագետը նշեց, որ Իրանում ըմբռնումով են մոտեցել Հայաստանի վարած քաղաքականությանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Սոլեյմանիի սպանությանը պետք էր ցավակցել հենց առաջին օրը:

«Ոչ մի իշխանություն, բացի սեփական ժողովրդից, որևէ մեկին ոչինչ պարտավոր չէ, բայց բնական է, որ հարևան, բարեկամ երկրում տեղի ունեցող նման դեպքի ժամանակ, ինչպիսին Սոլեյմանիի սպանությունն էր, ցավակցություն հայտնեն: Ես և մի շարք իրանագետներ նշել ենք, որ ցավակցությունը պետք է, և ամենբարձր մակարդակով: Ցավակցությունն ինչքան շուտ լիներ, այնքան ավելի լավ կլիներ», - նշեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանն անդրադարձավ նաև հարևան Ադրբեջանի՝ պղտոր ջրում ձուկ որսալու ձախողված քաղաքականությանը՝ ընդգծելով, որ նրանք ձախողել են իրենց առաջադրանքը.

«Ադրբեջանն այդ դաշտում հաջողության չհասավ, որովհետև հայ իրանագետներիս միջամտությամբ նաև, այդ սադրանքը կանխվեց, և ներկայումս Ադրբեջանն՝ինքը գտնվում է ծիծաղելի վիճակում, որևհետև ցանկացած տեղեկատվություն, ինչպես նշում են իմ իրանցի գործընկերները, որն ստացվում է Ադրբեջանից, Իրանում շատ մանրակրկիտորեն ուսումնասիրվում է, նոր հավատի արժանանում»:

Գևորգ Գյուլումյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica