Թեհրանի մոտակայքում ավիաաղետի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի
Աշխարհ

Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մոտակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների և հանգամանքների հետաքննության համար. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինական հանրանավի կործանման հանգամանքների մասին գործը հետաքննելու համար երկրի դատական իշխանությունները պետք է ստեղծեն առանձին դատական կառույց, որը կղեկավարի պրոֆեսիոնալ դատավորը»,-ասել է Ռոհանին:
Իրանի նախագահի կարծիքով՝ ուկրաինական ինքնաթիռի կործանումը «աններելի սխալ է»:
Միևնույն ժամանակ Ռոհանին կարծիք է հայտնել, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք Է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել Է կոճակը»: Նա նաև հավաստիացրել Է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները հրապարակվելու են»: