close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
-5°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը պատմության մեջ». հունվարի 14

Խճանկար

14 Հունվարի 2020, 17:05
 «Այս օրը պատմության մեջ». հունվարի 14

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Հունվարի 14

1814 թ. հունվարի 14-ին Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:

1900 թվականի այս օրն է տեղի ունեցել Հռոմում իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1949 թ. հունվարի 14-ին է մահացել  հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գաբրիել Տեր-Միքելյանը:

1957 թ. այս օրն է մահացել ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում:

1966 թ. հունվարի 14-ին մահացել է խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:

1991 թ. այս օրն է Վրաստանն ընդունել իր պետական դրոշը:

2005 թ. հունվարի 14-ին Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքն էր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica