close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Քաղաքական

14 Հունվարի 2020, 11:53
 ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման. Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ-ից:

Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվել է խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica