close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ նախագահի դեմ «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հասել է աբսուրդի մակարդակի. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Հունվարի 2020, 09:38
 ՍԴ նախագահի դեմ «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հասել է աբսուրդի մակարդակի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքնե­րից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմա­նադրական դատարանի անդամնե­րի նկատմամբ: Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինակա­նացրել կեղծված ընտրությունների արդյունքները: Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «ընտրակեղծարար», քան Տիգրան Մուկուչյանը: Բայց այս «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը և հասել աբսուրդի մակարդակի՝ ողջ երկրի իրավապահ համակարգը, իշխանական մեծաքանակ թիմը, Փաշինյանին հա­մակրողների ու ֆեյքերի բանակնե­րը զբաղված են ՍԴ անդամների հալածանքով:

Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդները կի­րառվում են, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում: Անգամ վարչա­պետի մոտ խորհրդակցություններ են հրավիրում՝ ժամանակացույցեր կազմում, տարբեր ուժայինների հրահանգ է իջեցվում՝ հասնել ՍԴ 7 անդամների հրաժարականնե­րի բաղձալի նպատակին: Չէ որ վաղաժամ կենսաթոշակի օրենքն ընդունվել է, և նրանք կարող էին օգտվել այդ օրենքի ընձեռած հնարա­վորություններից՝ թքել և հեռանալ, չկորցնելով ոչինչ, գոնե՝ նյութական ապահովության իմաստով:

Բայց այդ մի խումբ համառ մարդիկ շարունա­կում են դիմադրել՝ ի զարմանս հեշտ հանձնվող մեր հասարակությանը, և վրդովվեցնելով հեշտ հաղթանակնե­րի սովոր իշխանություններին: Բանը հասել է նրանց արտամուսնական կապերի բացահայտմանը, բայց այս մարդիկ հաղթահարել են վախը: Եթե անգամ բանտը նրանց չի սարսափեցնում, ուրիշ ինչը կարող է ստիպել, որ նահանջեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica