close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+20°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը հայտարարել է, որ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը «մարդկային սխալն» էր

Արցախ

11 Հունվարի 2020, 13:36
 Իրանը հայտարարել է, որ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը «մարդկային սխալն» էր

Թեհրանի մոտ ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը մարդկային սխալն էր ճգնաժամի ժամանակ՝ ԱՄՆ «արկածախնդրությամբ» պայմանավորված, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Մեր խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի ՌՕՈւ եզրակացությունը հաստատել է նաեւ Իրանի Mehr գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։

Մինչ այդ Իրանը հերքել էր ԱՄՆ եւ Կանադայի հայտարարությունները, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, թե ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica