close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+10°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան և ներողություն խնդրի. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

10 Հունվարի 2020, 19:21
 Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան և ներողություն խնդրի. Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան, իր հայտարարությունները հիմնավորի, լսի հակափաստարկները եւ ներողություն խնդրի։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նա ԱԺ-ում մեղադրանքներ է հնչեցրել, որի համար պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել։ Այսինքն՝ կա մի անձ, որը լկտիաբար մեղադրանքներ է հնչեցնում կուսակցության հասցեին։ Այս փուլում նպատակահարմար ենք գտել իրավական ճանապարհով հարցին լուծում տալ։

Դատարանում կպարզվի արդյոք ինքը ընդունո՞ւմ է իր դեմ ներկայացված դատական հայցը, թե՞ ոչ։ Նա պետք է գա դատարան, իր հայտարարությունները պաշտպանի եւ հիմնավորի, լսի հակափաստարկները, ներողություն խնդրի, ուրիշ ճանապարհ չունի»,- լրատվամիջոցի թղթակցին ասել է Իշխան Սաղաթելյանը։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր,  որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:

Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։

Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica