close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստորեն, Նազենի Ղարիբյանը Համազգային թատրոնին լավություն է արել

Մշակույթ

10 Հունվարի 2020, 18:28
 Փաստորեն, Նազենի Ղարիբյանը Համազգային թատրոնին լավություն է արել

Սոս Սարգսյանի անվան  համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ է եղել՝ 7 պրեմիերա, թատերականացված 8 ընթերցում, հյուրախաղեր ու փառատոներ: Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը,  գաղտնիք չէ, որ Համազգայինի ու Մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի ջրերը մի առվով չէին հոսում: Ղարիբյանը որոշել էր փակել թատրոնը: Համազգայինի տնօրեն Արման Նավասարդյանը հիմա  շնորհակալ է Նազենի Ղարիբյանին, որովհետև  թատրոնը լուծարելու նրա մտադրությունը Համազգայինի հանդիսատեսի թիվը մեծացրել է: Հակասությունների առանձին թեմա դարձավ նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը: Գյուղ կանգնի, գերան կոտրի. համազգայինցիները,  մի բռունցք դարձած, ոչ մի այլ գեղարվեստական ղեկավարի թեկնածություն, բացի Նարինե Գրիգորյանից, չընդունեցին: Այս փաստը ևս ազդակ հանդիսացավ, որպեսզի  թատրոնն իր ընտրած գեղարվեստական ղեկավարի հետ  աշխատի ուժերի առավելագույն չափով՝ ժամանակ առ ժամանակ ներկայացնելով պրեմիերաներ, թարմացնելով խաղացանկը: Արդյունքում անգամ հունվարի 2-ին դահլիճը լեփ-լեցուն է եղել: «Լոռեցի Սաքո» են խաղացել: Բոլոր տոմսերը սպառվել են, թատերասերների մի մասը  թատրոնի դռնից հետ է դարձել: Համազգայինը մինչև այս տարի՝   Ամանորին, բացի մանկական ներկայացումներից, այլ պիեսներ չէր խաղացել. հունվարի 2-ի  անշլագը հուշել է, որ հաջորդ Նոր տարուն անպայման մի քանի ներկայացում են խաղալու: Ամանորի սեղաններից հոգնած մարդիկ ուզում են հանգստյան օրերին հոգևոր սնունդ ստանալ, ամենօրյա վազքից լիցքաթափվել թատերական դահլիճներում ու համերգասրահներում, ոչ թե տնետուն այցերով ու հոգնեցնող կենացներով ժամանակ վատնել:

Համազգային թատրոնն այս տարի ուշադրությունը սևեռելու է ամերիկյան պիեսներին, անցյալ տարի շեշտը ֆրանսիականի վրա էր: Հայ ժամանակակից դրամատուրգների գործերը մեծ մասամբ շարունակում են մնալ  կուլիսների հետևում: Մերոնք դեռ չեն հավակնում թոփ-տասնյակի առաջին հորիզոնականները գրավել: Թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը ցավով են նշում՝ հայ դրամատուգների գործերը գրավիչ, հետաքրքիր ու ասելիքով հարուստ չեն: Ավելին՝ ճոռոմ են, փիլիսոփայական մտքերով լի:

Համազգայինցիները լավատես են. հույս ունեն, որ 2020-ի գոնե ավարտին սեփական տանիք կունենան: Կառուցապատողը, որ Սոս Սարգսյանի հիշատակը հարգելով՝ թատրոնի նոր շենքի շինարարությունն էր ստանձնել, հասել է տանիքին: Բայց որպեսզի թատրոնը թատրոն դառնա, բեմ, լուսաձայնային սարքավորումներ, տեխնիկական այլ միջոցներ են պետք, ընդհանուր առմամբ ծախսը 500.000 դոլարի է: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը պետության վրա նոր հոգս բարդել չի ուզում. մեկենասների է դիմել:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica