close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդարադատության նախարարի կինը հանդիսանում է Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից. Նարեկ Մալյան

Հասարակություն

9 Հունվարի 2020, 20:21
 Արդարադատության նախարարի կինը հանդիսանում է Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Փաստելով, որ Ռուստամ Բադասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն և դրան զուգահեռ հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից:

Գրառման մեջ նշված է. «Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն:

Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից:

Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica