close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Հասարակություն

9 Հունվարի 2020, 17:19
 Դաշնակցությունը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է datalex.am կայքից:

Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:

Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։

Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica