close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10-ամյա Տավրոսը հորդորում է ճայթուկների ու փոքրիկ հրավառությունների ներկրումն արգելել

Հասարակություն

8 Հունվարի 2020, 22:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10-ամյա Տավրոսը հորդորում է ճայթուկների ու փոքրիկ հրավառությունների ներկրումն արգելել

Yerkir.am-ը հաղորդում է՝ Նոր տարվա առաջին իսկ վայրկյանները 10-ամյա Տավրոս Մկրտչյանին սթրես ու դժբախտություն են բերել։  Ամանորը նա տատիկի տանը՝ Թալինում է դիմավորել։  Տան բատշգամբում փոքրիկ հրավառություն է արել. առաջին երեքը պայթել են օդում, 4-րդը պայթել է աջ ձեռքի մեջ։ Հարազատները նրան հասցրել են Թալինի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել։ Ժամը 1։30-ին Տավրոսին տեղափոխել են Երևանի Սբ. Աստվածամայր ԲԿ, որտեղ պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը վիրահատել է նրան։ Աջ ձեռքի 2-րդ մատը փրկել չի հաջողվել. երեխան նաև կոտրվածքներ, ձեռքի ջնջխում է ստացել։ Տավրոս Մկրտչյանը հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 8-ին, բայց դեռևս մեկուկես ամիս շարունակելու է բուժումը։ Սբ. Աստվածամայր ԲԿ-ում սա այս տարվա 6-րդ դեպքն է, որոնցից 5-ի դեպքում տուժողը  երեխաներ են. բոլորն էլ վնասվածք են ստացել փոքրիկ հրավառությունների կամ ճայթուկների պայթյունից։ Դժբախտ պատահարներն ավարտվել են վիրահատությամբ ու ամպուտացիաներով։ Տավրոս Մկրտչյանը  հորդորում է մեծահասակներին  ճայթուկների, փոքրիկ հրավառությունների ներկրումն ու վաճառքն արգելել։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica