close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
-5°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՅԴ Ավանի կոմիտեության ահազանգի անտեսման արդյունքը. Երևանի Բաբաջանյան-Աշխաբադի խաչմերուկի հերթական վթարը

Հասարակություն

8 Հունվարի 2020, 21:32
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՅԴ Ավանի կոմիտեության ահազանգի անտեսման արդյունքը. Երևանի Բաբաջանյան-Աշխաբադի  խաչմերուկի հերթական վթարը

Երևանի Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում ճանապարհային ոստիկանությունը շարունակում է տուգանային բալեր հավաքել: Այո, այո, ճանապարհային ոստիկանությունը և ոչ թե վարորդները: Այս խաչմերուկը իսկական պատուհաս է դարձել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:

Ամիսներ առաջ ՀՅԴ Ավանի կոմիտեն տարածքի բնակչության ստորագրություններով հարց էր բարձրացրել այս խաչմերուկում լուսացույց տեղադրելու մասին, բայց ինչպես հանրությանն հուզող բոլոր հարցերը, այդ հարցն էլ քաղաքային իշխանությունները անուշադրության մատնեցին: Ամանորի նախապատրաստություններն ու բազմամիլիոն ինքնապարգևատրումները թողած՝ Ավանի ինչ-որ խաչմերուկո՞վ պետք է զբաղվեին, ինչ է: Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը տեղից շարժվել չստիպեցին նաև «Երկիր մեդիա» հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը նշված խաչմերուկից, որի ընթացքում միայն երջանիկ պատահականությամբ վթարներ տեղի չունեցան:

Այսօր արդեն հերթական վթարն է տեղի ունեցել Բաբաջանյան-Աշխաբադի խաչմերուկում՝ 4 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ, որոնցից մեկը նույնիսկ կողաշրջվել է: Կա տուժած, որին տեղափոխել են հիվանդանոց:

Ուզում ենք հարցնել՝ ո՞վ է մեղավոր: Վարորդնե՞րը: Իհարկե ոչ:

Պարզապես մենք դեռևս օրենք չունենք, որով կարելի լիներ պատժել զանազան պատճառաբանություններով հարցը լուծելուց փախչող քաղաքային իշխանություններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica