close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին հայկական կողմը պետք է չափազանց զգուշավոր լինի, վարի նախաձեռնողական քաղաքականություն. իրանագետ

Հասարակություն

8 Հունվարի 2020, 19:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին հայկական կողմը պետք է չափազանց զգուշավոր լինի, վարի նախաձեռնողական քաղաքականություն. իրանագետ

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի նկատմամբ հունվարի 2-ի գիշերը, Բաղդադի օդանավակայանից որոշակի հեռավորության վրա անօդաչու թռչող սարքերով իրականացրած գործողությունը, չի բացառվում, որ  ղեկավարված լինի Ադրբեջանից, ըստ Yerkir.am-ի՝ նման տեսակետ է հայտնել իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Տարբեր լրատվական մակարդակներով հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ Իսկ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, ինչո՞ւ ոչ՝ գործողություն է Իրանի դեմ։ Այս տարբերակը չպետք է բացառել, մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակաիրանական դիրքորոշումները և այն թշնամական վերաբերմունքը, որը տածում են Իրանի դեմ»,- նշեց  իրանագետը։

Մերձավոր Արևելքում Ղասեմ Սուլեյմանին բարձր հեղինակություն էր վայելում: Սուլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմից հայտարարվեց վրեժի գործողությունների մասին:

«Դա հարված էր իրանական արժանապատվությանը, դա հարված է ողջ շիաական աշխարհին: Սուլեյմանին Մերձավոր Արևելքում հայտնի էր որպես ահաբեկիչների ահուսարսափ: Նա պայքարում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ»,- ասաց Ահարոն Վարդանյանը:

ԱՄՆ-Իրան լարված վիճակը վտանգավոր է նաև Հայաստանի համար: Հայկական կողմը պետք է չափազանց զգուշավոր լինի և վարի նախաձեռնողական քաղաքականություն, համոզված է փորձագետը:

«Խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ և կարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակիցց,- նշեց իրանագետը:

Հայաստանի դիրքորոշումը Ահարոն Վարդանյանը նորմալ է գնահատում, քանի որ, ըստ նրա՝ պետք չէ հստակորեն «վմեկի կողմը բռնել» աշխարհաքաղաքական խառը վիճակում, հատկապես, որ այդ ամենը վտանգավոր է և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica