close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեներալ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակած հրթիռո՞վ. hraparak.am

Մամուլի տեսություն

7 Հունվարի 2020, 11:43
 Գեներալ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակած հրթիռո՞վ. hraparak.am

Երկօրյա համեմատական չեզոքությունից հետո ադրբեջանական մամուլը կատաղի արշավ է սկսել իրանցի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ․ նրան մեղադրում են Թավրիզում տասնյակ հազարավոր թուրք-ադրբեջանցիների արյան մեջ խեղդելու, եւ Լիբանանում «դաշնակցական բջիջների հետ համատեղ ռազմամարզական ճամբարներ հիմնելու» համար՝ գրում է hraparak.am-ը:

«Ըստ երեւույթին, ադրբեջանական հանրության մի զգալի հատվածը Սոլեյմանիին նույնակացնում է մարտիրոսվածի հետ եւ անկեղծորեն սգում նրա կորուստը: Որոշ հրապարակումներում ակնարկներ կան, որ իրանցի գեներալի հոգեհանգստյան արարողություններ են կազմակերպվում «ընդհատակյա մզկիթներում»: Այս համապատկերին չափազանց ուշագրավ հրապարակում է արել zerkalo.az-ը, որն ավարտվում է այսպես. «Մենք բազմիցս ենք հարցում արել՝ պատրա՞ստ է Ադրբեջանը տարածաշրջանում սրացման: Արդեն հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են Իրաք թռչում ԱԹՍ-երը:

Բնականաբար, դա նրա խոսքերը չէին, այլ՝ իրանցիների, որոնք այդ կերպ Ադրբեջանին ակնարկում էին, որ գերազանց տեղյակ են իսրայելական ԱԹՍ-երի թռիչքի հետագծին: Այդ պատճառով էլ Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը կարող է կործանարար ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, եւ երկիրը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած զարգացման»: Ադրբեջանական լրատվամիջոցն, այսպիսով, անուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանի տարածքից դեպի Իրաք իսրայելական ԱԹՍ-եր, այնուամանայնիվ, արձակվել են: Ընդ որում, այդ մասին խոսել է ալ-Մուհանդիսը, որ գեներալ Սոլեյմանիի հետ սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի շրջակայքում: Իսկ եթե ադրբեջանական մամուլն ընդունում է Ադրբեջան-Իրաք հետագծով իսրայելական ԱԹՍ-երի արձակման փաստը, ապա ինչու՞ չենթադրել, որ գեներալ Սոլեյմանին նույնպես սպանվել է Ադրբեջանից արձակված հրթիռի հարվածից» ,-գրում է կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica