close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 7`թե ինչպես Կոնան Դոյլը որոշեց զարմացնել Գուդինիին և Ամերիկային ցույց տվեց դինոզավրերին

Մշակույթ

6 Հունվարի 2020, 17:22
 Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 7`թե ինչպես Կոնան Դոյլը որոշեց զարմացնել Գուդինիին և Ամերիկային ցույց տվեց դինոզավրերին

1922-ին դասախոսություններ շարքով ԱՄՆ մեկնած Կոնան Դոյլը Ամերիկյան աճպարարների ընկերակցության ամենամյա ընթրիքին մասնակցելու հրավեր է ստանում իր հին բարեկամ, հանրահայտ աճպարար Հարի Գուդինիից: Գրողը Նյու Յորք է գնում սեփական ճարպիկ հնարքով:

«Մակալպին» հյուրանոցում, որտեղ անցկացվելու էր հանդիպումը, տեղադրվում է կինոպրոյեկտոր, Կոնան Դոյլը ողջունում է հյուրերին ու ասում. «Այն պատկերները, որոնք հիմա կտեսնեք, միստիկա չեն: Մի կողմից դա երևակայության ուժն է, մյուս կողմից՝ հոգեբանական էներգիա: Երևակայությունն իմն է, էներգիան բխում է ամեն կողմից»: Դրանից հետո գործի է դնում կինոպրոյեկտորը, և էկրանին հայտնվում են դինոզավրեր՝ գիշատիչ, բուսակեր, փոքր ու մեծ: Նրանք որս էին անում, հանգստանում, կենակցում ու կռվում: Մի քանի րոպեից ֆիլմն ավարտվում է, և Կոնան Դոյլը լուռ լքում է երեկոն՝ դահլիճում ներկա գտնվողներին թողնելով լիակատար տարակուսանքի մեջ:

Հաջորդ օրն աներևակայելի շոուի մասին գրում են բոլոր թերթերը: Այն բանին, որ Կոնան Դոյլին հաջողվել է տելեկինեզի միջոցով պատկերել դինոզավրերին, ոչ ոք չէր հավատում, սակայն շատերը լրջորեն պատրաստվում էին պարզել, թե որտե՞ղ է նրան հաջողվել նկարահանել նախապատմական այդ կենդանիներին: Գրողը երկար չի տանջում հանրությանը և երեկոյան խոստովանում է, որ ընդամենը ցուցադրել է իր «Կորուսյալ աշխարհ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմից մի հատված:

Ի դեպ, պատմության մեջ առաջին՝ դինազավրերի մասին ֆիլմում դրանք ո՛չ նկարված էին, ո՛չ էլ տիկնիկներ էին. այդ հսկա կենդանիների ռետինե կրկնօրինակները ստեղծվել էին համամասնությունների պահպանմամբ, իսկ ներսում հոդակապավոր կմախք էր տեղադրվել, որը հնարավորություն էր տալիս նրանց շատ բնական շարժվելու: Ֆիլմի հատուկ էֆեկտների հեղինակը Ուիլիս Օ՛ Բրայանն էր, որը հետագայում Քինգ Քոնգին պիտի ստեղծեր:

 Մեկ հետաքրքիր փաստ էլ` «Կորուսյալ աշխարհ»-ը նաև առաջին ֆիլմն է, որ 1925-ին թռիչքի ժամանակ ցուցադրվել է օդանավի ուղևորներին:

Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի

Թարգմանությունը` yerkir.am-ի 

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica