close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 6` թե ինչպես Կոնան Դոյլին ռազմաճակատ չտարան, և նա ստեղծեց իր բանակը

Մշակույթ

5 Հունվարի 2020, 17:15
 Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ.  մաս 6` թե ինչպես Կոնան Դոյլին ռազմաճակատ չտարան, և նա ստեղծեց իր բանակը

1914 թվականի ամռան վերջին արդեն հռչակավոր գրողը, Բրիտանական կայսրության ասպետը (ստացել էր «Անգլո-բուրական պատերազմ» աշխատության համար), հաջողակ իրավաբանը և իրավապաշտպանը ռազմական նախարարությանը նամակ է գրում, որում համեստորեն նշում է. «Կարծում եմ՝ կարելի է ասել, որ իմ անունը հայտնի է այս երկրի շատ երիտասարդների, և եթե ես իմ տարիքում զորակոչի հանձնաժողովով անցնեմ, դա լավ օրինակ կլինի: Ես 55 տարեկան եմ, բայց` շատ ուժեղ ու դիմացկուն, բացի դրանից՝ բարձր ձայն ունեմ, դա կարող է օգտակար լինել շարային պատրաստության ժամանակ»:

Բրիտանիան նոր էր մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, և Կոնան Դոյլը չէր ցանկանում կորցնել որպես իրական հայրենասեր հանդես գալու հնարավորությունը:

Մինչ նախարարությունը քննարկում էր նրա խնդրանքը, գրողը որոշում է իր բարձր ձայնն այլ կերպ օգտագործել:  Քրոուբորո քաղաքում, որտեղ բնակվում էր նրա ընտանիքը, նա հայտարարություն է տարածում, որ պատրաստվում է տեղական կամավորական ջոկատ հավաքել այն մարդկանցից, որոնց այս կամ այն պատճառաբանությամբ գործող բանակ չեն տարել: Առաջին իսկ օրը Քրուբորոյի կամավորական պահեստային գունդը հավաքագրում է 173 մարդ, որոնք անմիջապես սկսում են ամենօրյա  վարժանքները: Իսկ երբ գրողին հրաժարվում են բանակ տանել, նա The Times-ում հոդված է գրում ու նկարագրում իր կամավորական գնդի հաջողությունները՝ կոչ անելով անգլիացիներին` նման ջոկատներ ստեղծել բոլոր բնակավայրերում: Կոնան Դոյլը Անգլիայի 1200 գյուղերից ու քաղաքներից նամակներ է ստանում, որոնցում նրան խնդրում են կամավորական պահեստազոր ստեղծելու հանձնարարականներ ու մեթոդական ցուցումներ տալ:

Իշխանությունները նախաձեռնությանը զգուշավորությամբ են մոտենում՝ զինված ջոկատներ, որոնք կազմավորվում են ամբողջ երկրում՝ առանց կառավարության թույլտվության ու վերահսկողության: Ռազմական նախարարությունն անմիջապես հրամայում է լուծարել ապօրինի միավորումները, սակայն արգելքը երկար չի տևում, կառավարությունը ստեղծում է Կամավոր ուսումնական կորպուսների ասոցիացիան, որի խնդիրն էր վերահսկել ու կազմակերպել օրինական կամավորական բանակը: Ասոցիացիայի փոխնախագահ է դառնում Կոնան Դոյլը:

Գլխավորել իր կազմակերպած՝ Քրոուբորոյի կամավորական ջոկատը, որն արդեն կոչվում էր Սուսեքսի 4-րդ թագավորական կամավորական գումարտակ, նա հրաժարվում է՝ համարելով, որ դա պրոֆեսիոնալ զինվորականի գործ է, սակայն ինքը, որպես շարքային, ծառայում է այդ գումարտակում մինչև պատերազմի ավարտը:

Ի դեպ,  սպայական համազգեստ նա, այնուամենայնիվ, հագնում է. 1916-ին համաձայնում է ճակատ գնալ՝ Գերմանիայի կողմից մի քանի դաժան պարտություններ կրած դաշնակից Իտալիայի վարկանիշի բարձրացման և իտալացիների քաջության մասին անարկներ գրելու  համար: Ռազմական նախարարությունը ռազմաճակատ կարող էր ուղարկել միայն սպայի, և Կոնան Դոյլն օգտվում է լորդ-լեյտենանտ կոչումից, որը նրան տրվել էր 1902-ին ասպետի տիտղոս ստանալիս: Իսկ քանի որ հատուկ համազգեստ նա չուներ, դերձակը ստիպված ստեղծագործում է և ուսադիրների աստղերը փոխարինում արծաթե վարդերով: Նման համազգեստներ ստանում են նաև գրողի կրտսեր որդիները:

Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի

Թարգմանությունը` yerkir.am-ի

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica