close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+10°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իբր տեսեք՝ ձեզ նվեր ենք տալիս գեղեցիկ մի հուշանվեր, իսկ իրականում մեջը պայթուցիկ նյութ է․ Արծվիկ Մինասյան

Իրավունք

27 Դեկտեմբերի 2019, 15:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իբր տեսեք՝ ձեզ նվեր ենք տալիս գեղեցիկ մի հուշանվեր, իսկ իրականում մեջը պայթուցիկ նյութ է․ Արծվիկ Մինասյան

Բռնատիրությանը բնորոշ այս երևույթները մի օր պետք է կանգնեցնել՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։

«Լավ, հասկացանք, մեծամասնության վստահության քվեն եք ստացել, բայց դա ձեզ իրավո՞ւնք է վերապահում լինել ամբարտավան, լինել անտակտ, լինել իրավական նորմերը ոտնահարող․․․ ես խոսում եմ իշխանության այն ներկայացուցիչների մասին, ովքեր օր ու գիշեր ցեխարձակումներով, նվազագույն տարրական երաշխավորված՝ իրավունքի գերակայության սկզբունքները ոտնահարելով՝ մեղադրանքներ են ներկայացնում, բառեր են արտաբերում, որոնց էությունն էլ չեն հասկանում»,-ասաց նա։

Արծվիկ Միանսյանի համար ակնհայտ է, որ այս գործողություններով փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին․ «Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ընտրված մեթոդը, ժամանակահատվածը, որ վերլուծում ենք, հասկանում ենք, ու կարծում եմ, բոլորն են սա արդեն հասկանում, որ քաղաքական իշխանությունը ամեն գնով խնդիր է դրել, և դա չեն էլ թաքցնում իրենք, ազատվել ՍԴ, իրենց ոչ ցանկալի դատավորներից և ունենալ Սահմանադրական սեփական դատարանը»։

Սա, ՄԻնասյանի համոզմամբ, աբսուրդ է, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն,ի սկզբանե, չպետք է լիներ․ «Գեղեցիկ փաթեթավորմամբ, թե իբր տեսեք՝ ձեզ նվեր ենք տալիս գեղեցիկ մի հուշանվեր, իսկ իրականում դրա մեջ կա պայթուցիկ նյութ»։

Նրա համար անհասկանալի է՝ եթե այսօրվա իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից, ասում՝ ես ունեմ հասարակության մեծամասնության վստահության քվեն, արդյո՞ք ժողովուրդը սա էր ուզում։

Լրագրողներից մեկի հարցին՝ չէ՞ որ ժողովրդի պահանջը կոռումպացված դեմքերին պատժի ենթարկելն է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ ««Կոռումպացված» դեմք ասվածը ևս մեկ արտահայտություն է, որ քաղաքական լեքսիկոնում օգտագործվում է, բայց սրա իրավական ձևակերպումը տրված է՝ կոնկրետ հոդված է նախատեսված՝ կաշառք տալ, միջնորդել և այլն, և դա ենթադրում է պատշաճ ընթացակարգ, անմեղության կանխավարկածի հարգում։ Բայց մենք այսօր տեսնում ե՞նք, որ դա կա։ Ցանկացած գործ վերցնենք՝ անգամ նույնիսկ հասարակության մոտ ակնհայտ բացասական կերպար ընկալվող անձի հանդեպ ոտնահարվում է անմեղության կանխավարկածը»։

Նա հստակեցրեց, որ եթե պատշաճ ընթացակարգով ապացուցվի, դատական կարգով հաստատվի և պատիժը համաչափ լինի, որևէ մեկին աջակցելու խնդիր չի առաջանա․ «Բայց խոսքն այն մասին է, որ, ի սկզբանե, ոտնահարելով ամեն ինչ, միանգամից՝ ով իշխանության ցանկությանը չի համապատասխանում, պիտակավորում են ու տանում»։

Ինչպես նաև, որ իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը, բայց այդ ապօրինի գործողություններն, ի վերջո, պատասխանատվության են կանչելու հենցնախաձեռնողներին։

Արծվիկ Մինասյանը խոսել է նաև, որ անօրինական գործողությամբ հնարավոր չէ հաստատել օրինականություն։

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՍԴ շենքում ՀՔԾ հարցաքննությունից հետո նրան  մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՀԱրցաքննությանը զուգահեռ ՍԴ-ի բակում ընթանում էր բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, որի հաջորդ օրն էլ անցկացվեց Հրայր Թովմասյանի հարցաքննությունը։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica