close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Ափոյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները․ ՆԱՈւՄ-ի հայտարարությունը

Հասարակություն

24 Դեկտեմբերի 2019, 20:45
 ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Ափոյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները․ ՆԱՈւՄ-ի հայտարարությունը

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը: Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։ Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված "ԲՈւՀ-ական ինքնուրույնության" մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։ Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին  բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

 ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

24.12.2019

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica