close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրացման և դավադրության խաչմերուկում. ովքե՞ր են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ից հեռացվածները

Քաղաքական

16 Դեկտեմբերի 2019, 16:46
 Ուրացման և դավադրության խաչմերուկում. ովքե՞ր են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ից հեռացվածները

Պարզվում է՝ երբ ՀՅԴ կուսակցության մեջ որևէ մի անդամի կամ ուսանողի ընդգրկում են կուսակցության բազմաթիվ կարևորագույն հանձնախմբերում, խորհրդաժողովների պատվիրակության կազմում, կուսակցության միջոցներով ուղարկում Եվրոպա՝ վերապատրաստումների, վճարովի աշխատանքի տեղավորում կուսակցապատկան և այլ պատվաբեր ու կարևոր գրասենյակներում, ապա այդ ամենը բնավ ապացույց չէ այն բանի, որ կուսակցությունն արժևորել է տվյալ ուսանողների կարծիքը և ամեն կերպ տեղ տվել նրանց սեփական հարկի տակ:

Ճիշտ հակառակը՝ դա նշանակում է, որ կուսակցությունը օր ու արև չի տվել ուսանողներին, ճնշել ու «մեկ անձի մահակի քաղաքականություն է վարել» տվյալ ուսանողների նկատմամբ՝ մոտավորապես այս տրամաբանությունն էր գերակայում այսօրվա ասուլիսին, որը հրավիրել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից արտաքսված, հեռացված, կախակայված ու մեկուսացված անդամները:

Ավելին, ՀՅԴ Կանոնագրին չենթարկված և սեփական կուսակցության դեմ դավադրությունների մասնակից դարձած նախկին ՆԱՈՒՄ-ական Անուշ Հովհաննիսյանը, առանց այլևայլության, կուսակցության բարիքներից այդպես առատորեն օգտվելու իրողությունը բացատրեց սեփական խելքի բացարձակ առկայությամբ: Փաստորեն՝ կուսակցությունը ոչ թե պետք է պատժեր, այլ ողջ կազմակերպական կառույցով պետք է շնորհակալություն հայտներ այդ նազանի և գեղանի օրիորդին, ով բարեհաճել է իր այդպիսի խելքով անդամակցել ՀՅԴ-ին:

Ի դեպ՝ Անուշ Հովհաննիսյանն այդպես էլ խուսափեց և չպատասխանեց այն հարցին, թե կուսակցության գրեթե ամեն օղակում ընդգրկվելու և ամեն բարիքից այդչափ օգտվելու պայմաններում որտե՞ղ է, այդ դեպքում, կուսակցությունը իրեն ենթարկել բռնաճնշումների կամ անտեսել իրենց ձայնը:

Ի դեպ՝ իրենք իրենց «ՀՅԴ բիրտ քաղաքականության» զոհեր հայտարարած, կուսակցության շենքերից վտարված և «գարաժներում սեփական իրավունքների համար նամակներ պատրաստած» ուսանողներն արդեն վարձակալում, ավելին, «coffee break»-ներ են կազմակերպում լրագրողների համար, ոչ ավել, ոչ պակաս, «Դայմոնդ» շքեղ հյուրանոցի կոնֆերենց դահլիճում: Թե ումն է այդ հյուրանոցը՝ բոլորը գիտեն, վերջին իրադարձություններից ելնելով՝ գիտեն նաև, թե անուղղակի կամ ուղղակի ում ձեռքերն են երևում այս կրկեսի հետևում:

Կուսակցությանը հրապարակային կերպով քննադատելը (ինչը ՀՅԴ Կանոնագրով համարվում է պատժելի արարք), տարբեր հեռուստաընկերությունների եթերներից կուսակցության դեմ պայքար ծավալելը ևս, ըստ կուսակցությունից արտաքսվածների, «արվում է հանուն ՀՅԴ-ի»: Այսպես են կարծում ՆԱՈւՄ նախկին անդամները, ովքեր իրենց հռչակել են «ՆԱՈՒՄ-ի ընկերներ»:  

Ի դեպ, ՆԱՈՒՄ-ից մեզ տեղեկացրին, որ Արտակ Մելիքյանը 2012 թ. անցնելով շարքերը՝ 2014 թ. հրաժարվել է կուսակցությունից: Հրաժարման պատճառը՝ ուսման վարձավճարը ՆԱՈՒՄ-ից կորզել չկարողանալն է եղել: Արտակ Մելիքյանը զղջումագրով կրկին ՀՅԴ (ՆԱՈՒՄ-ի) շարքերն է անցել 2016 թ.-ին՝ այն ժամանակ, երբ արդեն ՀՅԴ-ն կոալիցիայի մաս էր կազմել, իսկ Ա. Մելիքյանը կուսակցության միջնորդությամբ հնարավորություն է ունեցել աշխատանքի անցնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում:

Նույնկերպ, կուսակցության դեմ մանր դավադրությանը մասնակցած մեկ այլ արտաքսված՝ Վանիկ Չալոյանը, կուսակցությունից հրաժարվել է 2013 թ.-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՆԱՈՒՄ-ի թեկնածուի փոխարեն ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու և ուսանողական միության դիրքորոշումն այս հարցում ոտնահարելու համար: Նա ևս զղջումնագրով վերականգնվել է կուսակցության կամ ՆԱՈՒՄ-ի շարքերը 2016 թ., երբ կուսակցությունը կոալիցիա է կազմել իշխանությունների հետ, և հնարավորություն կար օգտվելու իշխանական բարիքներից:

Նման վարքագիծ (կուսակցությունից հրաժարվելու և կոալիցիա կազմելու պահին՝ զղջումնագրով վերստին վերականգնվելու) են դրսևորել նաև ներկայումս արտաքսված և մանր դավադրության գործիքի վերածված այլ անդամներ ևս:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե «ՀՅԴ փրկիչների» կամ «ՆԱՈՒՄ-ի ընկերների», այլ՝ կուսակցության բարիքներից լայնորեն օգտված և այդ նույն ընտանիքում "տրոյական ձիու" դեր ստանձնած մի քանի փոքրոգի արկածախնդիրների հետ, ովքեր վերստին ներթափանցել են կուսակցության շարքեր ու մինչ օրս այնտեղ գոյատևել ՀՅԴ բարձրագույն մարմինների մեծահոգության և շատ հարցերում աչք փակելու, որպես երիտասարդների՝ ընդառաջելու հետևանքով:  

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica