close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել. Տաթևիկ Ռևազյան

Հասարակություն

16 Դեկտեմբերի 2019, 13:26
 Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել. Տաթևիկ Ռևազյան

Մենք ոչինչ չենք արել Wizz Air-ին գրավելու համար. այն, ինչ արել ենք, դա ավելի շատ ճկուն լինելն է օրենքը փոխելու ու մեկնման հարկի (օդի հարկ-խմբ) հետ կապված. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:

«Որովհետև, երբ Wizz Air-ի դեպքում՝ ունենք 25 եվրոյի տոմս և ստիպված ենք 20 եվրո վճարել մեկնման համար, դա ավիաընկերության համար ընդունելի չէ: Wizz Air-ին խրախուսվում է նույն հիմքերով, ինչ ցանկացած այլ ընկերության»,- բացատրեց նա ու հավելեց. «Քանի որ արդեն իսկ Վիեննա չվերթ իրականացնում է «Ավստրիական ավիաուղիները», այն նոր ուղղություն չէ, հետևաբար, Wizz Air-ը պետք է վճարի մեկնման հարկը, իսկ Վիլնյուսը նոր ուղղություն է, հետևաբար այդ հարկից ազատվելու է Wizz Air-ը»:

Ռևազյանը հստակեցրեց նաև, որ Wizz Air-ին ոչ մի գումար չի սուբսիդավորվել. «Մենք նույն խթաններն ենք տրամադրել, ինչ որեւէ այլ ընկերության, որոնք «Զվարթնոցից» նոր ուղղություններով չվերթների են իրականացնում: Այո, Գյումրիի օդանավակայանից չվերթների համար որոշակի խթաններ տրամադրում ենք, բայց էլի խոսքը ոչ թե կոնկրետ ավիաընկերության մասին է, այլ բոլորի»,- ասաց նա:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում միայն Wizz Air-ին եւ RyanAir-ին բերելով դադարեցնել այդ գործընթացը. «Իհարկե, ցանկանում ենք էլ ավելի մեծ մրցակցություն ապահովել, սակայն մեկ ավիաընկերություն բերելու համար երկար տարիներ են անհրաժեշտ: Կփորձենք հնարավորինս արագ անել դա»,- ամփոփեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica