close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
+0°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի խորհրդարանը կընդունի ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Էրդողանը սպառնացել է

Տարածաշրջան

16 Դեկտեմբերի 2019, 10:48
 Թուրքիայի խորհրդարանը կընդունի ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. Էրդողանը սպառնացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձևն՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայերի ցեղասպանության ճանաչմանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք բացել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ 1915 թվականի իրադարձությունների մասին: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում պահած փաստաթղթերը: Մենք նույնպես պետք է ձեր դեմ քայլեր ձեռնարկենք մեր խորհրդարանի նմանօրինակ որոշումներով, ու մենք դա կանենք: Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- կարծիք է արտահայտել Էրդողանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 150 բանաձևը. այն ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի կողմից 4-րդ անգամ:

Ավելի վաղ բոլոր փորձերը ձախողվում էին ուրիշ սենատորների կողմից, որոնք կիրառում էին վետոյի իրենց իրավունքը բանաձևի նկատմամբ Սպիտակ տան խնդրանքով:

Ավելի վաղ Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվել է նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից:

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica