close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Ջուղայի Հայ դատի գրասենեակի յայտարարութիւնը

Սփյուռքի ձայնը

16 Դեկտեմբերի 2019, 09:16
 Նոր Ջուղայի Հայ դատի գրասենեակի յայտարարութիւնը

ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան ջախջախիչ մեծամասնութեամբ եւ Սենատի որոշմամբ, Հայոց ցեղասպանութեան իրողութւինը ճանաչող բանաձեւերի հաստատումը հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան իրաւական եւ քաղաքական կարեւոր ենթահող ապահովող եւ մէկ համահայկական նւաճում է, որի կազմակերպման երկարատեւ ծանր աշխատանքը եւ նպատակասլաց գործողութիւնները հիմնականում իրականութիւն դարձան հայ ժողովրդի մեծ նեցուկն ու հովանաւորութիւնը վայելող Հ.Յ.Դ. Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի միջոցով. Yerkir.am-ին հայտնում են Նոր Ջուղայի Հայ դատի գրասենեակից:

Վերջին տարիներին համաշխարհային մասշտաբով եւ տասնեակ երկրների կողմից հաստատւած նմանատիպ բանաձեւերն, օրըստօրէ աւելի են նեղացնում Հայոց ցեղասպանութիւնն իրագործած եւ պետականօրէն մերժումի եւ ուրացման իր քաղաքանութեամբ ցեղասպանութիւնը շարունակող Թուրքիային դատապարտելու եւ պատասխանատւութեան ենթարկելու օղակը: Միաժամանակ այս յաջողութիւնները մեր ժողովրդի պայքարը տանում են այլ մակարդակի եւ հարթութեան վրայ՝ հայ ազգի իրաւունքների հատուցման փուլին, որը յատկապէս ամրագրւել է հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին՝ համազգային տարողութեամբ հաստատւած Հռչակագրի միջոցով:

Համոզված ենք, որ Հայ դատի պայքարի այս հանգրուանում եւս, մեր ժողովրդի անմիջական մասնակցութեամբ՝ բարոյական եւ նիւթական համագործակցութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պետական ու դիւանագիտական մակարդակով մեր արդար պահանջատիրութեան հետապնդումը նոր եւ կարեւոր նւաճումներով կարդիւնաւորւեն:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica