close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+6°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Քաղաքական

13 Դեկտեմբերի 2019, 15:31
 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, ըստ Yerkir.am-ի, ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։

«Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի և պատմական արդարության վերականգնման»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica