close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե այս երկու օրը չտեսանք՝ շատ բան չես իմանա ինձանից. մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

Հասարակություն

13 Դեկտեմբերի 2019, 15:21
 Եթե այս երկու օրը չտեսանք՝ շատ բան չես իմանա ինձանից. մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

Չկայացած հարցազրույց…

Դժվար է, շատ դժվար է գրել այս տողերը, մանավանդ՝ երբ մեջդ գումարվում են կորստի,  ափսոսանքի, հուզմունքի և կարոտի զգացումները: Գումարվում են՝ կաշկանդելով միտքդ, շնչահեղձ լինելու աստիճան սեղմում կոկորդդ:

Մահացել է Բենուր Փաշայանը…

Հայ մեծանուն ըմբիշ (դասական ոճ), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982),  Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, 1983-ի աշխարհի առաջնությունում «Լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի արժանացած, հայրենակիցների և, հատկապես, իր հայրենի ջավախահայության հպարտություն Բենուր Փաշայանին ես չէ, որ պիտի ներկայացնեմ կամ արժևորեմ նրա վաստակը հայ սպորտի կայացման և զարգացման գործում։

Նոյեմբերին նամակ գրեցի, պատասխանեց. «Վահե՛ ջան, բարև, ուրախ եմ, որ հրավիրում ես զրույցի: Հիվանդ եմ հիմա, հենց լավ զգացի, կգրեմ, կտեսնենք»:

Ընդամենը հինգ օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, հանկարծ նամակ ստացա. «Վահե՛ ջան, բարև, եթե այս երկու օրը չտեսանք, ուրեմն շատ բան չես իմանա ինձանից, ես վատ եմ, զանգի, արի տուն»:

Նույն օրը զանգահարեցինք իրար, և դա եղավ մեր վերջին խոսակցությունը: Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա մի քանի անգամ հուզվեց՝ պատմում էր, թե ինչքան բաներ ունի պատմելու սպորտից, իր անցյալի չլուսաբանված էջերից, իր հայրենի Ջավախքից, սեփական արմատներից

«Վահե՛ ջան, կներես, որ հուզվում եմ, լեռնական մարդ, ահագին ժամանակ է՝ պառկած եմ, մեջքի խնդիր ունեմ, սիրտս պայթում է ուղղակի: Գիտե՞ս՝ մեր սպորտի համար ինչքան բան եմ արել, որ կուզեի քեզ պատմել, երկրաշարժին 40-ի չափ ընտանիք եմ փրկել: Ամեն ինչի մասին պատմել եմ ուզում, շատշատ եմ ուզում խոսել… »՝ կրկին արտասվեց:

Փորձելով թաքցնել հուզմունքս՝ չոր և ուրախ ձայնով առողջություն մաղթեցի՝ հիշեցնելով, որ նման ցավերը ոչինչ են մեզ նման լեռնական մարդկանց համար: Ջավախքի՝ մեզ հարազատ բարբառով միմյանց հրաժեշտ տվեցինք: Ինձ թվաց՝ համոզեցի, որ նա շուտով, հենց առաջիկա մի քանի օրը կրկին ոտքի կկանգնի:

Հաջորդ օրն այցելելու էր բժշկի: Պայմանավորվեցինք հանդիպել և հենց հիվանդանոցում էլ ձայնագրել զրույցը: Ցավոք, չստացվեց. Փաշայանը չպատասխանեց մեր զանգերին: Զանգահարեցինք կրկին դեկտեմբերի 10-ին, 11-ին, երկու անգամն էլ պատասխանեցին ընտանիքի անդամները՝ հայտնելով՝ Փաշայանը հենց լավ զգա, անպայման կզանգի, շատ է ուզում ձեզ հանդիպել:

Իսկ այսօր բոթը՝ անսպասելի, անհավատալի…

Հոգիդ լույսերի մեջ, հայ սպորտի երախտավոր Բենուր Փաշայան…

Վահե Սարգսյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica