close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրենքներ

Քաղաքական

13 Դեկտեմբերի 2019, 14:02
 ԱԺ-ն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրենքներ

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին մի շարք օրենքներ, այդ թվում՝ 

  • «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը (կողմ՝ 105, միաձայն);
  • «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն);
  • «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 105, միաձայն)

Նշենք՝ «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների օրինագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ստեղծել մարզական ակումբ։

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու օրինագծով նախատեսվում է տեսախցիկների եւ լսասարքերի տեղադրում ոստիկանական տեղամասերում, մասնավորապես՝ հարցաքննությունների սենյակներում եւ քննիչների անձնական աշխատասենյակներում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica