close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան. Նախագահը՝ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի մասին

Քաղաքական

13 Դեկտեմբերի 2019, 13:49
 Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան. Նախագահը՝ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը,  ըստ Yerkir.am-ի, տարածել է նախագահի խոսքը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման առթիվ: Նախագահը, մասնավորապես, նշել է.

«Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան:

Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն վաղեմության ժամկետ չունի, որովհետև արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան»։

Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica