close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2020
-6°
+1°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը. Գոռ Աբրահամյան

Բլոգեր

13 Դեկտեմբերի 2019, 13:11
 Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ ո՞վ էր ասում, թե Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի։ Սենատի քվերակությունը դրա անուղղակի հետևանքն է, որը փայլուն կերպով օգտագործեց հայկական լոբինգը՝ հայամետ սենատորների սկզբունքային հետևողականության օգնությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Միջանկյալ, բայց տակտիկական առումով գերազանց հաղթանակ է։ Հաջորդ թիրախը դառնում է Սպիտակ տունը։ Դժվար է լինելու, բայց երկու բանաձևերը, աշխարհաքաղաքական իրողությունները, մոտեցող նախագահական ընտրությունները այդ «թիրախի» խոցումը դարձնում են չափավոր իրատեսական»:

Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica