close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

160 անօգնական մարդու ճակատագիր որոշվեց փակ դռների հետևում. ինչպե՞ս են ընդունել լուծարման լուրը Գյումրու տուն-ինտերնատում

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2019, 22:05
 160 անօգնական մարդու ճակատագիր որոշվեց փակ դռների հետևում. ինչպե՞ս են ընդունել լուծարման լուրը Գյումրու տուն-ինտերնատում

Գյումրու տուն-ինտերնատում այսօր լարված օր է եղել, պատճառը կառավարության որոշումն է, որով լուծարվեց «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանը:

Գյումրու տուն-ինտերնատում շուրջօրյա խնամքի ծառայություններից օգտվում է 160 շահառու, նրանցից 114-ը հաշմանդամ է, 74-ը՝ ոչ տարիքային: Տարեցների այս կետրոնում աշխատողների թիվը 74 է: Խուճապն առավել շատ հենց նրանց շարքերում է՝ մտավախություն ունեն, որ առաջիկայում կհամալրեն գործազուրկների շարքերը:

Տուն-ինտերնատի լուծարումը մի շարք հարցականներ առաջ բերեց:

Ինչու՞ որոշում կայացնելիս «ժողովրդի» իշխանությունը քննարկում չկազմակերպեց, չլսեց շահառուների, նույնն է թե ժողովրդի կարծիքն ու տեսակետը: Թե այս դեպքում էլ «ժողովուրդ» է միայն դատարանի դուռը փակողը:

Ինչու՞ է կառավարությունը որոշել ՊՈԱԿ-ը մասնավոր կառավարման հանձնել: Թեպետ կառավարչի անունը առայժմ չի հրապարակվում, բայց և շրջանառվում է «Կարմիր խաչ» ընկերության անունը:

Ինչու՞ հասարակության համար այդչափ կարևոր հարցը ներառվել կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:

Գյումրու տուն-ինտերնատի տարեկան բյուջեն 210 մլն դրամ է: Լուծարումից հետո, ըստ Գյումրու տուն-ինտերնատի իրավախորհրդատու Գևորգ Սուլուկյանի, կառավարությունը պատրաստվում է այդ գումարը ևս 20%-ով ավելացնել:

«Հանրային քննարկում, որևէ ուսումանասիրություն, վերլուծություն չի արվել, մենք մեր կարծիքը հարցի շուրջ հայտնելու հնարավորություն չենք ունեցել: Տպավորություն է, որ կայացված հստակ որոշում արդեն կա, ինչը հատկապես աշխատակիցների համար անընդունելի է»,- ասաց Գևորգ Սուլուկյանը:

Ինչ չափորոշիչներով կընտրվեն աշխատակիցները, նաև հեռանկարային շատ բաղադրիչներ մշուշոտ ու անհայտ են, գլխավոր անհանգստությունն էլ քննարկումների, ինֆորմացիայի պակասով է պայմանավորված․ տեսակետը Գյումրու տուն-ինտերնատի տնօրենին է: «Այս ամենը տեղեկատվության բացակայության կամ թերի լինելու արդյունք է: Հոկտեմբերի 16-ին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այցելել Գյումրի ու տեղեկացրել որոշման մասին: Հայեցակարգը  մեկ ամիս առաջ են հրապարակել, մենք էլ մեր մոտեցումներն ենք  առաջարկել»,- ասաց Գյումրու տուն-ինտերնատի տնօրեն Արմեն Սարուխանյանը:

Եթե աշխատակիցները մտավախություն ունեն, որ աշխատանքը կկորցնեն, տարեց ու խնամքի կարիք ունեցող շահառուները հոգեբանական խնդրի առաջ են կանգնած: «Մարդիկ այստեղ տասնյակ տարի է ինչ ապրում են, աշխատողների, իրենց ամեն օր խնամողների հետ հարմարվել են, ընտելացել: Հիմա սպասվող ցանկացած փոփոխություն հոգեբանական սթրես է նրանց համար»,- հավաստիացրեց Սարուխանյանը:

Այն որ տուն-ինտերնատում նոր որակի և ծավալի ծառայություններ են անհրաժեշտ՝ փաստում է նաև կառույցի տնօրենը, բայց սխալ մեթոդաբանություն է ընտրվել:  Արմեն Սարուխանյանը կարծում է՝ նախ պետք է փոփոխությունների երաշխիք ստեղծել, հիմավորել դրանց անհրաժեշտությունը ու նոր միայն լուծարել:

«Գյումրու տուն-ինտերնատում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաեւ նոր ներդրումներ: Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների եւ պապիկների»,-ԱԺ ամբիոնից այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցալիական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարի այս խոսքերն անգամ չփարատեց մարդկանց մտավախությունը, ինչևիցե՝ քարն արդեն նետված է, միայն թե այն հետ գալու հատկություն չունենա:

Ավելի վաղ Yerkir.am-ը հրապարակել էր այս խնդրի մասին տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի տեսակետը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica