close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք ընդդիմադիր պատգամավորը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել Մեջլիս

Տարածաշրջան

12 Դեկտեմբերի 2019, 18:05
 Թուրք ընդդիմադիր պատգամավորը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել Մեջլիս

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության Զոնգուլդաքից պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը առաջարկել է հետաքննել Հայաստանի Արմավիր մարզում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ntv.com.tr կայքը:

Թուրք պատգամավորը նշում է, որ 1977 թ. կառուցված ատոմակայանը, որը գտնվում է Երևանից 36, իսկ Թուրքիայի Իգդիր քաղաքից 16 կմ հեռավորության վրա, Թուրքիայի և տարածաշրջանային երկրների անվտանգության համար մեծ կարևորություն է պարունակում:

Յավուզյըլմազը հիշեցրել է Չերնոբիլի դեպքը և նշել, որ Մեծամորը 200 անգամ ավելի հզոր է քան Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերը: Պատգամավորը 40 այլ պատգամավորից ստրոագրությամբ առաջարկը ներկայացրել է խորհրդարան:

«Պարզելու, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչպիսի կործանիչ հետևանքներ կարող է ունենալ և այդ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ՀԺԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետաքննության առաջարկ ենք ներկայացրել»,- հայտարարել է  Յավուզյըլմազը։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica