close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական տառարվեստն ընդգրկվել է UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2019, 14:43
 Հայկական տառարվեստն ընդգրկվել է UNESCO-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հայկական տառարվեստը դեկտեմբերի 9-14-ը Կոլումիբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցող UNESCO-ի Ոչ նյութական ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստի ժամանակ գրանցվել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է UNESCO-ի պաշտոնական կայքէջից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային արտահայտությունները կազմում են հայկական տառերի, ձեռագրերի, վայելչագրության հարուստ արվեստի բազմադարյա մշակույթը. «Տարրերը հիմնված են 405 թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված այբուբենի հիման վրա՝ հետևելով «մեկ տառ, մեկ հնչյուն» սկզբունքին: Տարրերն ունեն տարբեր իմաստներ՝ թռչուններ, կենդանիներ, մարդիկ, միֆական կամ երևակայական արարածներ և այլն: Ստեղծման օրվանից հայկական տառերը չեն ծառայել միայն սկզբնական նպատակի համար, այլ նաև թվեր, վայելչագիր տառեր, հանելուկներ և այլն ստեղծելու համար: Հայկական տառարվեստը ներխուժել է հասարակության գրեթե բոլոր շերտեր՝ մասնավորապես ժողովրդական արվեստ: Հայկական տառարվեստն օգտագործվում է Հայաստանի ամբողջ տարածքում և հանդիսանում հայ ժողովրդի մշակությային ինքնության անքակտելի մասը…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica