close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցի քաղաքապետն իր դստերը, որդուն, 2 եղբայրներին, 2 քույրերին, զարմիկին ու զարմուհուն առաջադրել է քաղաքապետի թեկնածության համար

Տարածաշրջան

12 Դեկտեմբերի 2019, 13:11
 Ադրբեջանցի քաղաքապետն իր դստերը, որդուն, 2 եղբայրներին, 2 քույրերին, զարմիկին ու զարմուհուն առաջադրել է քաղաքապետի թեկնածության համար

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի «առաջարկով» արձակվեց երկրի խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրության օր նշանակվեց փետրվարի 9-ը: Մինչ ադրբեջանական վերնախավում տեղի են ունենում փոփոխություններ՝ «բարեփոխումների» անվան տակ և հասարակության ուշադրությունը սևեռված է նոր փոփոխությունների վրա, զավեշտալի իրավիճակ է ստեղծվել այս ֆոնին հետին պլան մղված ՏԻՄ ընտրությունների ժամանակ:  

Ալիևների և Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի ընտանիքը) կլանից բացի երկրում կա ևս մեկ ընտանիք, ով ցանկանում է ամբողջ գերտաստանով լինել իշխանության: Պաշտոնական տվյալներով մոտ 29.000 բնակչություն ունեցող Ամիրջան քաղաքի քաղաքապետ, իշխող Ենի Ազերբայջան կուսակցության անդամ Ռաֆաել Ջաֆարովը իր մրցակիցներին ոչ մի շանս չթողնելու համար առաջադրել է իր 8 մտերիմ ազգակիցներին՝ որդուն, դստերը, երկու եղբորը, երկու քրոջը, զարմուհուն և զարմիկին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica