close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու բանաձևի վավերացումը

Աշխարհ

12 Դեկտեմբերի 2019, 11:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու բանաձևի վավերացումը

18:4 կողմ ձայների հարաբերակցությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունեց նախագահ Ռիշի ու դեմեկրատ Մենենդեսի հեղիանակած թիվ S.2641 երկկուսակցական բանաձևը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնխմբից:

«Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այսօրվա ճնշող քվեարկությունը խոսում է այն մասին, թե ինչքան պատրաստ են ԱՄՆ սենատորներն անել ճիշտ քայլը և հաղթահարել այն վետոն, որը Թուրքիան դրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

ԱՄՆ Հայ հանձնախումբը սերտորեն համագործակցում է Ամերիկայի հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհրդի (HALC) և մի շարք կոալիցիաների հետ՝ հաջակցություն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցնեի սահմանման բանաձևի:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին, ի լրումն գրեթե միաձայն ընդունված թիվ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (H.Res.296), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց Թուրքիայի պատժամիջոցների մասին բանաձևը (H.R.4695): Այն հեղինակել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանրապետական Մայքլ Մաքքոլին:

Ներկայացուցիչների պալատի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը սահմանափակումներ է դնում Թուրքիայի կողմից ամերիկյան զենք ու զինամթերք գնելու, ինչպես նաև ռազմամթերքի ներկրման համար նախատեսված վարկերի վրա:

Ներկայացուցիչների պալատի բանաձևի քննարկման ընթացքում սենատոր Մենենդեսն անընդունելի է համարել Հյուսիսային Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլը և ռուսական հակահրթիռային համակարգեր գնելու պաշտոնական Անկարայի որոշումը: Սենատորն իր ելույթում մեկ անգամ ևս հիշեցրել է իր պաշտոնակիցներին, որ պետք է վավերացնել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica