close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարությունը կրկին ճշմարտության հակառակ կողմում է

Հասարակություն

11 Դեկտեմբերի 2019, 21:11
 ԿԳՄՍ նախարարությունը կրկին ճշմարտության հակառակ կողմում է

Մոտ մեկ շաբաթ առաջ հանրության շրջանում մեծ աղմուկ առաջացրեց Շանթ Հարությունյանի որդու՝ Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը:

Դեպքից մոտ տասն օր հետո՝ դեկտեմբերի 11-ին, Yerkir.am-ի թղթակիցը կապ հաստատեց ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ և պարզեց, թե այս օրերի ընթացքում ի՞նչ քայլեր են իրականացվել՝ հուշարձանի պղծման դեպքի հետ կապված:

Գործակալության պետ Արմեն Աբրոյանը պատասխանեց, որ իրենք արդեն դիմել են պատկան մարմիններին.

«Համապատասխան գրությամբ դիմել ենք ոստիկանություն, որպեսզի իրենք զբաղվեն այդ գործով»,-փոխանցեց Աբրոյանը՝ միաժամանակ խնդրելով՝ մյուս հարցերն ուղղել հասարակայնության հետ կապերի բաժին:

Քանի որ Ա. Աբրոյանը, ով հանդիսանում է հիշյալ գործակալության տնօրենը, արդեն պետի իր դիրքերից հայտնել էր, որ իրենք բողոք են ներկայացրել, փորձեցինք ոստիկանությունից պարզել՝ ե՞րբ են ստացել բողոքը գործակալությունից, այն է՝ ԿԳՄՍ նախարարությունից: Բայց, ի զարմանս մեզ, ոստիկանությունը (զանգահարել ենք 1-02 հեռախոսահամարով. 11.12.2019թ. ժամը՝ 16:35-ին) հայտնեց, որ իրենք ԿԳՄՍ նախարարությունից նմանաբովանդակ որևէ դիմում-բողոք չեն ստացել:

Զանգերի հերթագայությունը  կրկին եկավ ապացուցելու, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է մնալ ճշմարտության հակառակ կողմում:

Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 2-ին Շանթ Հարությունյանի որդին կարմիր ներկ էր լցրել ռուս գրող Գրիբոյեդովի արձանի վրա իր բացատրությամբ՝ ի պատասխան ռուսական Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքի, ով ներկել էր տեղի հայկական եկեղեցու բակում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica