close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Իրավունք

11 Դեկտեմբերի 2019, 15:05
 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ-ից:

Պարզվել է՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ առևտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, անտեսելով առողջական խնդիրներով 2017-2019 թթ. բուժօգնության դիմած մի շարք անձանց` պետական պատվերի ծրագրից օգտվելու (անվճար կամ մասնակի վճարումով բժշկական օգնություն ստանալու) իրավունքը կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու կամ օրենքով սահմանված կարգով վճարումներից ազատված լինելու կամ բուժօգնության համար հիվանդանոցի դրամարկղ  սահմանված վճարումներ կատարած լինելու հանգամանքները, մատուցված ծառայությունների համար, որպես հավելյալ վարձատրություն, միասնական դիտավորությամբ մի շարք անձանցից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափի առևտրային կաշառք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica