close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+9°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով կհարվածի մեզ, մեր բռունցքի ամրությունը կարժևորեն պատմաբանները. ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամ

Սփյուռքի ձայնը

11 Դեկտեմբերի 2019, 10:52
 Ով կհարվածի մեզ, մեր բռունցքի ամրությունը կարժևորեն պատմաբանները. ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության անդամ

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության խոսքը, որը ՀՅԴ 129-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում  ներկայացրել է նույն միության ընկեր Մովսես Արզումանյանը.

«Ինչպես անցյալում, նաև այսօր հաճախ ենք լսում նույն երիտասարդության մասին։ Ամեն անկյունով կարող ենք լսել, որ այսօրվա հայ երիտասարդությունը բռնել է ձուլումի ճամփան/ ձուլման ճանապարհը, կորուստի, մոլորության և այլ անունների տակ շատ կետեր, բայց մեկ բան մի մոռացեք, որ միշտ այնտեղ եղել է երիտասարդություն, եղել է այնտեղ մի խավ, որ դարձել է բացառություն, դարձել է հսկայական համաշխարհայնացման շարժման, ձուլումի ալիքի կոկորդի փուշը, թե ո՞վ է այդ փուշը, եթե ոչ Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդը, թե այդ երիտասարդը ինչպե՞ս պետք է ձուլվի, եթե մաս է կազմում մի ընտանիքի, որ հարուստ է իր գաղափարներով, սկզբունքներով, կեցվածքներով, որի արդեն 129-րդ ամյակն ենք այսօր տոնում, թե ինչպես պիտի ձուլվի այն երիտասարդը, այն աշակերտը, որ մաս է կազմում դպրոցի, որ քարաշեն է, հզոր ու կանգուն, դպրոց, ուր ամենօրյա դասացուցակը առավոտից մինչ իրիկուն/երեկո եղել է հայն ու արդարությունը։

Դե եկեք ծանոթանանք ո՞վ ենք մենք, ո՞վ եմ ես, ո՞վ է դաշնակցական երիտասարդը։ Դաշնակցական երիտասարդը ունի երեք հենարաններ՝ աստված, հայրենիք և ընտանիք, միշտ հարուստ է, թեկուզ նյութականով ոչ, բայց միշտ հարուստ մտքով, խղճով ու կանքով։ Ունի նայվածք, սուր նայվածք, կտրուկ նայվածք և ամենակարևորը՝ նպատակասլաց։ Ուսերը լայն և կուրծքը բաց է որպես վահան, բայց ոչ թե վահան, որ պաշտպանի իր հեղափոխական տաքարյուն սիրահար սիրտը, այլև վահան, որ ինքն իրեն պաշտպանելով՝ ինքնավստահություն տա, որպեսզի գնա, պայքարի, մղի, մարտնչի ամեն տեսակ ապազգային և անբարոյական տարրերի դեմ։ Ինչպե՞ս մեր կրծքի վահանը պողպատյա չլինի, եթե կազմված է պողպատյա սիրտ ունեցող ընկերների մասունքներից։ Այդ մասունքները եկել են հեռավոր շրջաններից, եկել են Վիտոշից, Բեյրութից, Լիզբոնից, Սիդնեյից, Մելբորնից և շատ ուրիշ երկրներից և այդ ամենը եկել, հավաքվել և դարձել է պողպատ մեր կրծքի վրա և մենք հպարտորեն կրում ենք այն։

Մեջքերս ամուր, և միշտ ամուր է, ինչու՞, որովհետև ես էի՝ դաշնակցական երիտասարդը, որ միշտ մեջք մեջքի եմ տալիս ընկերոջս հետ՝ գնալու և մղելու մեր պայքարը, պայքար, որ տարբերվում է իր ձևերով, բայց շատ հստակ է ծանոթին և օտարին, թե ինչպե՞ս իմ մեջքը տկար պիտի լինի, եթե հենված է տասնոցին, որի մասին խոսելու կարիք չկա, թող պատմաբանները արժևորեն նրա արձագանքը։ Բռունցքը, մեր բռունցքը, որ միշտ ամուր է ու պինդ, բայց այդ բռունցքը խորհրդանիշն է մեր բարեկամության, եղբայրության և, ամենակարևորը, հավատարմության։ Նա ով կընդունի մեր բռունցքը, մեր եղբայրն է ու հավատարիմ ընկերը, բայց նա, ով հարվածի մեր բռունցքին, մենք նրա ամրության մասին նորից կթողնենք պատմաբաններին։ Դաշնակցական երիտասարդն ունի ճանապարհ, որն սկիզբ է առել տարիներ առաջ, շարունակվել և պե՛տք է շարունակվի։
Պետք է խոսեմ մեր ճանապարհի՛ մասին, այլ ոչ մեր քայլերի, քանզի մենք չենք, որ պիտի հաշվենք մեր քայլերը, քայլքի կիլոմետրերը՝ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք, մենք միայն արժևորում ենք մեր ճանապարհը։ Այդ ճանապահը երբեք ծածկված չի եղել մետաքսյա կամ թավշյա գորգերով և ոչ էլ այգեստաններով, մեր ճանապարհը շղթայված է` մեծից փոքր, բոլորն են քայլել այդ ճանապարհով։ Ես որպես դաշնակցական երիտասարդ, և ինձ նման բոլոր ընկերներս՝ ինձանից առաջ, կամ ինձանից հետո, մեր ուխտն արել ենք, մեր բահը վերցրել մեր ուսերին, աջից՝ գրիչը, ձախից՝ դաշույնը և այդ ճամփան բռնել։ Այն շատ երկար էր, երկար տարիներ, բայց մենք էինք, որ գոռում էինք և մենք էինք, որ երգում էինք՝ մենք ենք անկեղծ զինվորները այն գաղափարի՝ զիված ու անզեն, որ գնալու և ծառայելու է երկար ժամանակ, առանց շեշտելու ժամանակը, միայն ասելով՝ երկար։ Հնարավոր է երբեմն մեր քայլերը արագընթաց էին, երբեմն դանդաղ, երբեմն տեղքայլով, բայց երբեք չենք նահանջել, որովհետև մենք ենք, որ համոզված ենք, որ մեր պայքարը նահանջ չունի, մենք ենք, որ համոզված ենք, որ կա միայն «ազատություն կամ մահ» գաղափարը, մենք չենք, որ հետ պիտի գնանք, մենք պիտի գնանք միայն առաջ և նպատակասլաց առաջ։

Մեր քայլերի մասին երկու բան կարող եմ ասել՝ ծանրակշիռ են և դրոշմով։ Այդ ճանապարհին շատերը ընկան, նրանց թիվը շատ շատ է, բայց նրանց ճանապարհը շարունակողների թիվը էլ ավելի շատ։ Ճանապարհին ինձ ընկերակցեցին պատանին ու երեցը։ Ես ձեռքերս երկարացրեցի նրանց և, ամուր բռնելով, ձեռք-ձեռքի տալով, շարունակեցինք մեր ճամփան։ Այդ ճամփին էր, որ մենք լսում էինք՝

«…ամենայն տեղ մահը մի է,

մարդ մի անգամ պիտ մեռնի,

բայց երանի՝ որ յուր ազգի

ազատության կը զոհվի…»:

Եվ այս օրհներգի անուշությունն է, որ մեզ խրախուսում է շարունակել մեր ճանապարհը։ Ավելի մեծ հպարտանք չկա, երբ կողքիդ պատանին երգում է՝

«…քալենք մեր ուխտով, հասնենք ծովէ ծով,

մեզ չեն վախցներ տանջանք, բանտ ու սով:

Գրիչ, բահ ու սուր Ռոստոմեան կամքով,

թող Դաշնակցութիւն ապրի դարերով…»:

Եւ այս ամենով հանդերձ, լսեցինք՝ արևելքից արևմուտք, որ այս դրսի ուխտյալ է, սա՝ ներսի, մեկ վայրկյան կանգնեցինք, նայեցինք աջ, նայեցինք ձախ՝ դժվար էր որոշել, ո՞րն էր ներսինը, որը դրսինը, դժվար էր, քանզի մեր համար չեն այդ սահմանները։ Մենք նորից ձեռք ձեռքի տվեցինք և քայլեցինք մեր ճանապահը և եթե ոմանք կան, որ ուզում են չափել, հաշվել մեր քայլերը, իրենց ասում ենք բարի ճանապարհ, թե պիտի հաշվեք՝ հաշվեցեք երկրի և երկնի մինջև հեռավորությունը, որովհետև մենք ենք վարպետները, որ մեկ քայլով երկրից երկինք ենք բարձրանում՝ խլելու երկնքից արքայությունը, որպեսզի այն մատուցենք մեր ժողովրդին. այս մեկը արել ենք և նորից պիտի անենք։ Այն, ով չի հավատում, թող գնա պատմաբանների մոտ։

Ո՞վ է ուզում իմանալ դաշնակցական երիտասարդի ճանապարհի ավարտը: Ո՞վ է ուզում իմանալ, թե ե՞րբ այս երիտասարդը պիտի հոգնի, ե՞րբ պիտի ծարավի և կանգառ փնտրի: Մեր ծարավը միակ հագեցնողը Եփրատի աղբյուրն է, Եփրատի ջուրն է, Արարատի լանջը:

Եւ ան որ ուզումէ այս ճանապարհին ավարտը իմանա, այս ճանապարհին ավարտը մեկ է ինչպես մենք, և այդ ճանապարհի ավարտը շատ հստակ ձևով ասում ենք՝  ազգային, ընկերվար, ժողովրդավար, Ազատ Անկախ և Միացյալ Հայաստանն է»:

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության խոսքի տեսագրությունը՝ այստեղ (18:26 րոպեից): 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի էր ունեցել Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությունը, որին Հայաստանից մասնակցել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և հանդես եկել ծավալուն ելույթով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica