close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+9°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»

Մամուլի տեսություն

11 Դեկտեմբերի 2019, 09:14
 Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել:

Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան:

«Փաստի» տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց.

«Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող»:

Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նման «սցենար» ի հայտ եկավ: Շատ ավելի հետաքրքիր է, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատեր Ջևան Չելոյանցը վերջերս դաժան քննադատության էր ենթարկել Մելիքբեկյանին՝ նշելով, որ նա «ընդունակ չէ աշխատելու», որ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները: Փաստորեն երկու ամիս անց Չելոյանցը համաձայն չէ ինքն իր հետ:

Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, ֆուտբոլային հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան Մելիքբեկյանի գործունեությունից, ու նրա ընտրության դեպքում հնարավոր են անցանկալի լուրջ զարգացումներ:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, որքան էլ իշխանությունները ամենօրյա ռեժիմով աշխատում են քվեարկության իրավունք ունեցողների հետ, Մելիքբեկյանի հաղթանակը դեռևս չափազանց կասկածելի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica