close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ինձ Նոբելյան մրցանակ տան, կհրաժարվեմ. Էրդողան

Տարածաշրջան

10 Դեկտեմբերի 2019, 17:53
 Եթե ինձ Նոբելյան մրցանակ տան, կհրաժարվեմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե նրան Նոբելյան մրցանակ հանձնվի, ապա կհրաժարվի դրանից, քանզի կոմիտեն «ամբողջությամբ սպառել է  իրեն՝ դառնալով քաղաքական մոտիվացիայի գաղափարական կազմակերպություն». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրեր առաջ Էրդողանը քննադատել էր կոմիտեին, քանզի գրականության ոլորտում 2019 թ. մրցանակը հանձնվել էր ավստրիացի գրող Փեթեր Հանդքեին: Հանդքեն 1991-1995 թթ. Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում Սրեբրենիցայի մոտակայքում տեղի ունեցած ջարդերը չի որակում որպես ցեղասպանություն: Այդ ժամանակ, ըստ տարբեր տվյալների, սպանվել էր մոտ 8000 բոսնիացի մուսուլման:

«Նոբելյան մրցանակը իմ համար կորցրել է իր արժեքը: Այդ մրցանակը նշանակում է, որ նրանք այն մարդկանց կողքին են, ովքեր կողմ են բռնաճնշումներին: Մենք չենք կարող դա հանդուրժել». – հայտարարել է 1.5 մլն հայերի, 500 հազար հույների և 300 հազար ասորիների ցեղասպանությունը ժխտող պետության ղեկավար Էրդողանը:

Էրդողանը նաև հայտարարել էր, որ Թուրքիան չի մասնակցի այս տարվա Նոբելյան մրցանակաբաշխությանը և կոչ է արել Թուրքիայի ընկերներին հետևել այդ քայլին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica