close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
+0°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գետնանուշ ուտելիս շնչահեղձությունից փրկված 1.5 տարեկան տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Իրավունք

10 Դեկտեմբերի 2019, 16:13
 Գետնանուշ ուտելիս շնչահեղձությունից փրկված 1.5 տարեկան տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Նախօրեին տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձությունից փրկված 1.5 տարեկան տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

«Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, որը տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը:

Ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:

Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ներկայում էլ վիճակը ծայրահեղ ծանր է, օտար մարմինը բրոնխից հեռացվել է, սակայն երեխան դեռ կոմատոզ վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար: Տարվում է ինտենսիվ բուժում, օրգանիզմի բոլոր կենսական ֆունկցիաները պահպանելու համար»,- նշել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica